24/04/2015 20:03
ԳԱԱ ուսանողները մասնակցեցին ջահերով երթին
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողությունը այս տարի նույնպես իր պահանջատիրության ձայնը բարձրացրեց ավանդկան դարձած ջահերով երթի ժամանակ:
Նրանք մոմերով «100» էին պատկերել՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության 100 տարելիցին:
Գիտությունների Ազգային Ակադեմիայի մոտ մոմավառություն իրականացնելուց և ևս մեկ անգամ անմեղ նահատակների հիշատակը հարգելուց հետո՝ մագիստրանտները ծաղկեպսակով և մոմերով միացան ջահերով երթի մասնակիցներին և շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի բարձունքը: