24/04/2015 11:58
Հայտնի դարձան Եվրոպա լիգա կիսաեզրափակչի մասնակիցները
Եվրոպա լիգայի խաղարկությունում ավարտվեցին քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումները: Կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեցին իսպանական «Սևիլյան», իտալական «Նապոլին» ու «Ֆիորենտինան» և ուկրաինական «Դնեպրը»:
«Սևիլյան» հյուրնկալվելիս 2:2 հաշվով ավարտեց «Զենիթի» հետ մրցավեճը: Իտալական «Ֆիորենտինան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց Կիևի «Դինամոյին», իսկ «Նապոլիին» բավարարեց «Վոլֆսբուրգի» հետ մարտական ոչ-ոքին:
Քառորդ եզրափակիչ դուրս եկած ուկրաինական երկու թիմերից պայքարը շարունակում է միայն «Դնեպրը», որը սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթել է բելգիական «Բրյուգեին»:
«Զենիթ» – «Սևիլյա»՝ 2:2, առաջին խաղը 1:2
գոլերը Ռոնդոն (48), Հալկ (72) – Բակա (6, 11 մետրանոց), Գամեյրո (85)
«Նապոլի» – «Վոլֆսբուրգ»՝ 2:2, առաջին խաղը 4:1
գոլերը. Կալյեխոն (50), Մերտենս (65) – Տ.Կլոզե (71), Պերիշիչ (73)
«Դնեպր» – «Բրյուգե»՝ 1:0, առաջին խաղը 0:0
գոլը. Շախով (82)
«Ֆիորենտինա» – «Դինամո» Կ.՝ 2:0, առաջին հանդիպումը 1:1
գոլերը Գոմես (43), Վարգաս (90+4)