24/04/2015 14:43
Եվրոպա լիգա. Հայտնի են կիսաեզրափակչի զույգերը
Նիոնում կայացավ Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը: Կիսաեզրափակչում կմրցեն.
«Նապոլի» - «Դնեպր»
«Սեւիլյա» - «Ֆիորենտինա»
Զույգերի առաջին հանդիպումները կկայանան մայիսի 7-ին, իսկ պատասխանները՝ 14-ին:
Հավելենք, որ «Սևիլյա» - «Ֆիորենտինա» զույգի հաղթողը եզրափակչում կլինի խաղադաշտի տիրոջ կարգավիճակում:
Եզրափակիչը կկայանա մայիսի 27-ին Վարշավայում: