24/04/2015 17:00
«Զվարթնոց» օդանավակայանում ռումբ տեղադրված լինելու ահազանգը կեղծ է եղել
Այսօր ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ռումբ է տեղադրված: Aysor.am-ի թղթակցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից հայտնեցին, որ ահազանգը ստացվել է Իրանի քաղաքացու անունով գրանցված հեռախոսահամարից:
Իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել, այժմ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումները՝ կեղծ ահազանգ տվողին հայտնաբերելու ուղղությամբ: