24/04/2015 18:05
«Թուրքիան այլևս անելիք չունի` քան ճանաչել և ընդունել Հայոց ցեղասպանությունը»
Չնայած հորդառատ անձրևին՝ մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերդ չի դադարում: Ծիծեռնակաբերդի բարձունքում են աշխարհասփյուռ հայեր, այստեղ են և հայերի ցավը կիսում են նաև օտարերկրացի քաղաքացիներ:
Aysor.am-ը զրուցեց ԱՄՆ-ի լոսանջելոսաբնակ հայազգի քաղաքացի Կարպիս Հովհանիսյանի հետ: Նա նշեց, որ վաղ թե ուշ Թուրքիան իր սխալն ընդունելու է և ճանաչելու է Հայոց Ցեղապսնության փաստը.
«Բոլոր պետությունները գրեթե ընդունել և դատապարտել են Ցեղասպանությունը, իսկ Թուրքիան այլևս անելիք չունի` քան ճանաչել և ընդունել Հայոց ցեղասպանությունը, իսկ Թուրքիան չի ընդունում, քանի որ վախենում և ամաչում է իր անցյալից»:
Ըստ նրա, Թուրքիան ևս գիտակցում է, որ սխալ է թույլ տվել, բայց մտածում է, որ դրա հետևանքները չի կարող մարսել:
Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությանը, որտեղ նա ևս մեկ անգամ չարտաբերց Ցեղասպանություն եզրը, նա վստահեցրեց, որ Օբաման ևս կճանաչի և կընդունի Ցեղասպանությունը, բայց դա ժամանակի խնդիր է:
«Հայաստանում, իհարկե, այս ուղղությամբ շատ բան է արվել, բայց անելիքները ևս շատ են: Ես համոզված եմ, որ Օբաման ևս իր հոգու խորքում ընդունում և դատապարտում է Ցեղասպանությունը, սակայն Թուրքիայի ճնշումների ներքո խուսափում Ցեղասպանություն բառն արտաբերելուց»,- շեշտեց Կարպիս Հովհաննիսյանը: