24/04/2015 14:41
Չեմպիոնների լիգա. Կիսաեզրափակչի վիճակահանության արդյունքները
Շվեյցարական Նիոն քաղաքում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 2014/15 թվականների խաղարկության կիսաեզրափակչի վիճակահանությունը։ Չեմպիոնության համար պայքարող 4 թիմերը կազմել են հետևյալ զույգերը։
«Բարսելոնա» (Իսպանիա) – «Բավարիա» (Գերմանիա)
«Յուվենտուս» (Իտալիա) – «Ռեալ» (Իսպանիա)
Առաջինը նշված թիմերը կիսազրափակչում կմեկնարկեն սեփակական հարկի տակ հանդիպումներով։ «Յուվենտուս» – «Ռեալ» զույգի հաղթողը եզրափակչում կլինի տանտիրոջ կարգավիճակում։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչի հանդիպումները կկայանան մայիսի 5/6 և 12/13–ին։ Եզրափակիչ հանդիպումը կկայանա հունիսի 6–ին Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում։