24/04/2015 10:43
Օբամայի տխուր ներկայացումը հարիր չէ ամերիկացի ժողովրդի արժանապատվությանը. Հայ Դատի Հանձնախումբ
ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբն արձագանքել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ամենամյա ապրիլքսանչորսյան ուղերձին, որում երկրի ղեկավարը կրկին խուսափել է «ցեղասպանություն» եզրույթն արտաբերելուց:
Հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն այս կապակցությամբ ասել է. «Նախագահ Օբամայի տխուր ներկայացումը, որտեղ նա բառախաղ է խաղում «ցեղասպանություն» եզրույթի հետ, ճշմարտությունն ակնհայտորեն տանում օտար պետության կողմը, հարիր չէ ամերիկացի ժողովրդի արժանապատվությանը»:
«Նման պահվածքով Օբաման, ով թեկնածու եղած ժամանակ խոստացել էր նախագահ դառնալու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ժամանակակից աշխարհին ապացուցեց, որ ինքն այդ ղեկավարը չէ: Այժմ պարզ է, որ նախագահ Օբամայի` Անկարային գոհացնելու ապակողմնորոշված փորձը միայն մեկուսացրեց Վաշինգտոնին»,- հայտարարել է Համբարյանը: