24/04/2015 17:06
Եռագույնն ու անմոռուկները՝ Մոսկվայի կենտրոնում. Լուսանկարներ
Այսօր՝ առավոտյան Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցվեց Սուրբ պատարագ, որի ավարտին եկեղեցու բակում բացվեց 1.5 մլն հայ զոհերի հիշատակին նվիրված հուշարձան:
Ցավոք, եկեղեցի եկած ոչ բոլոր հայերը կարողացան մասնակցել Ս. պատարագին, նրանցից շատերը երկու ժամ շարունակ լուռ կանգնած մնացին եկեղեցու բակում:
Այսօր Մոսկվայում հայերը կա՛մ անմոռուկով են, կա՛մ՝ անմոռուկի երանգներով հագուստներով, իրենց հետ ունեն նաև ՀՀ դրոշներ:
Սուրբ Պայծառակերպության եկեղեցու տարածքում գտնվող մեքենաների վրա ևս փակցված են անմոռուկներ, ինչպես նաև՝ «Հիշում և պահանջում ենք» գրությամբ պաստառներ: