24/04/2015 13:33
«100 տարի անց. Կոտրելով լռությունը». Aysor.am-ի Հատուկ նախագիծը՝ «100 ճակատագիր՝ 100 պահանջ»
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Aysor.am-ը ներկայացնում է «100 տարի անց. Կոտրելով լռությունը» նախագիծը:
«100 ճակատագիր՝ 100 պահանջ» ֆոտոնախագիծը ուղղված է ոչ միայն մեզ` ճանաչելու ցեղասպանության զոհ դարձած մարդկանց, այլ նախ և առաջ միջազգային հանրությանն ու թուրք հասարակությանը:
100 օր շարունակ՝ մինչև ապրիլի 24-ը, մենք ներկայացրել ենք այն 100 մարդու, ում ճակատագիրն էր զոհ գնալ Օսմանյան Թուրքիայի հայատյաց քաղաքականությանը:
Նախագիծը թուրքալեզու և անգլալեզու է, որովհետև մեր ուղերձը ուղղված էր նախ և առաջ միջազգային հանրությանը, ու հատկապես թուրք հասարակությանը, որը մինչ օրս տեղյակ չէ իր երկրի պատմությանը: