24/04/2015 17:21
Ջիվան Գասպարյան. Թուրքերի փոխարեն նրանց ղեկավարությունը պետք է ներողություն խնդրի
Թուրքերի փոխարեն նրանց ղեկավարությունը պետք է ներողություն խնդրի։ Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներին ասաց անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանը։
«Մեր պահանջը արդարացի է: Մեր ժողովուրդն այնքան խելացի է, որ երբեք սխալ բաներ չի անում։ Մենք արդար պահանջներ ունենք, ուրիշներին չենք ուզում թալանել, մեր պահաջնը այն է, որ մեր ժողովրդին կոտորել են, 1.5 միլիոն անմեղ մարդկանց, և պետք է ներողություն խնդրեն: Ես ժողովրդին չեմ մեղադրում, որովհետև նա կապ չունի, ղեկավարությունն է հրաման տվել, որ հայերին կոտորեն»,-ասաց նա:
Հարցին՝ ինչո՞ւ մինչև հիմա մի շարք երկրներ չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, իսկ Հոլոքոստը ճանաչում են, նա պատասխանեց.
«Ամեն մարդ մի ձևով է մտածում: Արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում, մի օր կլուծվի այդ հարցը»: