24/04/2015 14:55
ՌԴ Պետդուման հայտարարություն է ընդունել Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ
ՌԴ Պետդուման Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ընդունել է հայտարարության նախագիծ։ Այս մասին հայտնում է «ՌիաՆովոստին»:
Փաստաթղթով, որը քննարկման էր դրվել ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հանձնաժողովի կողմից, Պետդուման խոր ցավակցություն է հայտնել «եղբայրական Հայաստանին Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ»։
«Պատմության բարդ հարցերն անհրաժեշտ է լուծել խաղաղ ճանապարհով, այդ թվում, դիվանագիտական ջանքերով՝ հանուն աշխարհում կայուն խաղաղություն և անվտանգություն հաստատման»,- ասվում է փաստաթղթում։
Փաստաթղթում նշվում է, որ պատգամավորները հիմնվում են «արդարության սկզբունքների վրա և աջակցում են բոլոր ազգերի՝ պատմական հիշողության պահպանման ձգտումներին»։