24/04/2015 13:10
Գերմանիայի խորհրդարանը Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը վերջնական քննարկման կդնի ապրիլի 30-ին
Գերմանիայի խորհրդարանը 1915-ին Օսմանյան Թուրքիայում 1,5 մլն հայերի կանխամտածված բնաջնջումը Ցեղասպանություն բնութագրող բանաձևը վերջնական քննարկման կդնի ապրիլի 30-ին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գերմանիայի Բունդեսթագի 101-րդ նիստը մեկնարկել էր Հայոց ցեղասպանության մասին որոշման քննարկումով, որի ժամանակ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը իր խոսքում օգտագործեց Ցեղասպանություն բառը՝ նշելով, որ «ցեղասպանությունն արժանի է խստագույն պատժի»։
Այսօրվա լիագումար նիստում որոշվեց արտաքին հարաբերությունների հանձհնաժողովի նիստ գումարել ապրիլի 30-ին և արձագանքել այսօր հնչած 9 ելույթներին, որոնցից 7-ում գերմանացի պատգամավորները ցեղասպանություն որակեցին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած 1915-ի իրադարձությունները: