24/04/2015 10:51
Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում այս գիշեր համեմատաբար հանգիստ է եղել
Հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով այս գիշեր կրակոցներ են եղել: Բարեբախտաբար, այլ ոտնձգություններ չեն գրանցվել: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մոտ 200 անգամ խախտվել է հրադադրի ռեժիմը»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծին, ապա մեզ հետ զրույցում ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն ասաց, որ այս գիշեր համեմատաբար հանգիստ է եղել:
«Հակառակորդի կողմից շարունակվել է խախտվել հրադադարի ռեժիմը: Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի զինատեսակներից խախտել է հրադադարի ռեժիմը:
ՊԲ առաջապահ ուժերը վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված խնդիրը: