24/04/2015 19:25
Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը Վլադիմիր Պոզներին եթերում կլինի ապրիլի 27-ին
Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանում պատասխանել է ռուս հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզների հարցերին:
Այս մասին հաղորդում է pozneronline.ru կայքը:
Նշվում է, որ Հայաստանի Նախագահի մասնակցությամբ հաղորդումը եթեր դուրս կգա ապրիլի 27-ին:
Նշենք, որ ավելի վաղ՝ ապրիլի 20-ին Վլադիմիր Պոզների հարցերին պատասխանել էր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:
«Չի կարելի արհամարհել այն, ինչ տեղի է ունեցել: Թուրքերին պետք է ասել՝ եկել է ճշմարտությունն ասելու ժամանակը»,- հաղորդման ժամանակ ասել էր Շառլ Ազնավուրը: