24/04/2015 17:42
Փաշինյան. Հայրենիքը մեկ պարտք ունի Հայի առաջ՝ թույլ տալ նրան ապրել, ազատ և երջանիկ լինել Հայրենիքում
Կապ չունի՝ որտեղ է ծնվել, որտեղ է մեծացել և որտեղ է ապրում Հայը։ Նա ունի մեկ հայրենիք՝ Հայաստանը։ Նման գրառում է կատարել facebook-յան իր էջում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Նա մեկ պարտք ունի Հայրենիքի առաջ. ապրել Հայրենիքում։
Հայրենիքը մեկ պարտք ունի Հայի առաջ՝ թույլ տալ նրան ապրել, ազատ և երջանիկ լինել Հայրենիքում։
Հիշում ենք այս մասին և պահանջում ինքներս մեզնից՝ ունենալ այսպիսի' Հայաստան»,- գրել է պատգամավորը: