24/04/2015 14:04
Ծաղկաձոր-2015. Հայաստանի շախմատի հավաքականը բարձրացավ երկու տեղով
Ծաղկաձորում ընթացող շախմատի տղամարդկանց թիմային աշխարհի առաջնությունում կայացել է 5-րդ տուրը: Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթանակ է տարել ԱՄՆ-ի ընտրանու նկատմամաբ և մրցաշարային աղյուսակում 9-րդ տեղից բարձրացել 7-րդ հորիզոնական:
Մրցաշարային աղյուսակում տեղի են ունեցել ևս մի քանի փոփոխություններ: Նոր առաջատար է դարձել Ուկրաինայի հավաքականը, որը 2,5:1,5 հաշվով առավելության է հասել Հնդկաստանի նկատմամբ: Ուկրաինացիների պես 8 միավոր է վաստակել, բայց նրանց լրացուցիչ ցուցանիշներով զիջում է Չինաստանի ընտրանին, որը 2,5:1,5 հաշվով հաղթել է Եգիպտոսին:
5-րդ տուրի բոլոր արդյունքները.
ԱՄՆ – Հայաստան՝ 1,5:2,5
Ուկրաինա – Հնդկաստան՝ 2,5:1,5
Չիանստան – Եգիպտոս՝ 2,5:1,5
Կուբա – Իսրայել՝ 1,5:2,5
Հունգարիա – Ռուսաստան՝ 0,5:3,5