24/04/2015 12:43
Պոլսո Պատրիարքարանում մեկնարկել է պատարագը
Թուրքիայի Ստամբուլի Հայ Առաջնորդարնն այսօր սովորականից մարդաշատ է: Քիչ առաջ այստեղ մեկնարկեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագը:
Ժամերգությունն արդեն սկսված է, որին մասնակցում է Հայ համայնքի ներկայացուցիչներից կազմված ամենամեծ երգչախումը:
Պոլսո Հայոց պատիրարքարանի Սուրբ Աստվածամայր եկեղեցում պատարագը մատուցում է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Պատարագին է մասնակցում նաև ԵՄ ներկայացուցիչ Վոլքան Բոսքըրը: Մասնակցում են նաև հայ համայնքի հոգևոր, բարձրաստիճան այլ այրեր:
Պատարգից հետո ուղերձով հանդես կգա Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: