24/04/2015 12:45
ՌԴ նախագահը գրառում է արել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշամատյանում
Քիչ առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցով ավարտվել է բարձրաստիճան պատվիրակությունների դիմավորումը Ծիծեռնակաբերդի բարձունքում։
Վ. Պուտինը գրառում է արել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշամատյանում և դեղին վարդ ավելացրել Ցեղասպանության զոհերի հիշատակի ծաղկեպսակին:
Վերջին ծաղիկները ծաղկեպսակին ավելացրել են Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։