Նախագահ Սարգսյան. Սա ևս մեկ կորսված հնարավորություն էր Թուրքիայի համար

24/04/2015 09:16

Նախագահ Սարգսյան. Սա ևս մեկ կորսված հնարավորություն էր Թուրքիայի համար


Թուրքական «Հյուրիեթ» թերթը ապրիլի 24-ի առավոտյան ընդարձակ հարցազրույց է հրապարակել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

- Որպես քաղաքական գործիչ, ով մեծ ջանքեր է ներդրել Ձեր երկրի և Թուրքիայի միջև հաշտեցման գործընթացում, որը՞ կլիներ ձեր երազած սցենարն այս տարի ապրիլի 24-ի ոգեկոչման օրը:

-Կարծում եմ՝ նման տարբերակ կարող էր լինել Թուրքիայի Նախագահի հետ միասին Ծիծեռնակաբերդի բարձունքում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը և հուշահամալիրից ի լուր աշխարհի հայտարարելը, որ մենք միավորում ենք ջանքերը՝ անցյալի ցեղասպանությունների դատապարտման և հնարավոր նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ։

Հենց այս նպատակն էր հետապնդում մեր կողմից Թուրքիայի Նախագահին ապրիլի 24-ի միջոցառումներին մասնակցելու հրավեր ուղարկելը։ Ցավոք, սա ևս մեկ կորսված հնարավորություն էր Թուրքիայի համար։

- Արձանագրությունները կյանքի կոչվեին, արդյո՞ք Հայաստանը կշարունակեր իր ագրեսիվ արշավը՝ կոչ անելով պետություններին և միջազգային կազմակերպություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

-Նախևառաջ «ագրեսիվ» բնորոշումը տեղին չէ: Մեր քայլերը նախահարձակ բնույթ չեն կրում և ուղղված չեն Թուրքիայի ժողովրդի դեմ: Երկրորդ՝ ես կխուսափեմ «եթե»-ով հարցից:

Դա գործընթաց էր, որը չհասավ իր տրամաբանական հանգուցալուծմանը: Հաջողությամբ պսակվելու դեպքում թերևս կունենայինք այլ իրականություն. չի բացառվում, որ հետագայում հենց Թուրքիան ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, և մեր ժողովուրդների միջև իրական հաշտեցման փուլ թևակոխեինք: Իսկ այսօր ունենք այն, ինչ ունենք:

Տարբեր պետությունների և կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ներկա միտումները միջազգային հանրության՝ մարդկության նկատմամբ հանցագործությունների անպատժելիության անթույլատրելիության քաջ գիտակցման և համատեղ ջանքերով դրանց կանխարգելման արդյունավետ կառուցակարգերի մշակման անհրաժեշտության գործնական դրսևորումն է:

Միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման շարունակական գործընթացը պետք է որ թուրքական իշխանությունների համար լուրջ ազդակ լինի առ այն, որ այս հարցում Թուրքիայի ժխտողական կեցվածքը ոչ մի կերպ չի տեղավորվում 21-րդ դարի արժեհամակարգային իրողություններում:

- Ի՞նչ տվեց Ձեզ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի վերջին հայտարարությունը: Դուք ակնկալու՞մ էիք այն: Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ հնարավոր հետևանքներ կարող է այն ունենալ:

-Մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում յուրահատուկ առաքելություն է վերապահված համաշխարհային առաջնորդներին: Այս առումով Ֆրանցիսկոս Պապի կողմից ս.թ. ապրիլի 12-ին Սբ. Պետրոս տաճարում մատուցված պատարագը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, և հայտնի իրադարձությունները Հովհաննես Պողոս II Պապի պես ցեղասպանություն որակելը, դրա վառ ապացույցն են: Պապի ելույթը մարդասիրության, հանդուրժողականության, մարդկության դեմ հանցագործությունների և այլատյատության դեմ պայքարի ուղերձ էր համայն մարդկությանը, և լիահույս եմ, որ այն ուղենիշ կհանդիսանա այն երկրների համար, որոնք քաղաքական շահերը վեր են դասում համամարդկային արժեքներից:

Թուրքիայի ղեկավարության էմոցիոնալ և ոչ դիվանագիտական բնույթի արձագանքը ևս մեկ ապացույց են, որ Թուրքիան շարունակում է իր բացահայտ ժխտողական քաղաքականությունը պետական մակարդակով՝ դրանով իսկ վերցնելով Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից իրականացված հանցագործության պատասխանատվությունը։ Եթե Թուրքիայում համաձայն չեն այդ կարծիքի հետ, համաձայն չեն Հայոց ցեղասպանությունը ճանաչած բազմաթիվ երկրների, միջազգային կառույցների կարծիքի հետ, ապա դա Թուրքիայի խնդիրն է, այլ ոչ թե՝ միջազգային հանրության։

- Ո՞րն է Ձեր ակնկալիքը այս տարվա ապրիլի 24-ին ԱՄՆ Նախագահ Օբամայից: Եթե ԱՄՆ-ն կրկին որոշի հաշվի առնել իր ռազմավարական շահը տարածաշրջանում և չձեռնարկի որևէ քայլ, ինչը կզայրացնի Թուրքիային, ո՞րը կլինի Ձեր արձագանքը:

-Յուրաքանչյուր պետություն ունի իր ռազմավարական շահը,բայց կան համամարդկային շահեր, համամարդկային առաջնահերթություններ: Դրանցից մեկն անվտանգ և խաղաղ աշխարհի կառուցումն է, որը հնարավոր է առկա կնճիռները հարթելու միջոցով, այսինքն՝ սեփական անցյալին առերեսվելու, դրանից դասեր քաղելու և անհրաժեշտ քայլերի դիմելու միջոցով:

ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնը դեռ 95 տարի առաջ էր փաստացիորեն ձևակերպում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջը, քանզի հենց ճանաչումով է սկսվում ցեղասպանությունների և ապագա բոլոր տառապանքների կանխարգելումը:

ԱՄՆ որպես գերհզոր տերություն և ժողովրդավարական արժեքների ջատագով բազմաթիվ առիթներով հայտնել է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: ԱՄՆ 51 նահանգից 44-ն ընդունել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Պատմության ընթացքում ամերիկյան տարբեր նախագահներ, օրինակ՝ Ռոնալդ Ռեյգանը, Ջերալդ Ֆորդը, հայ ժողովրդի նկատմամբ կոտորածները հստակ բնորոշել են որպես ցեղասպանություն: Նույնիսկ ԱՄՆ այն նախագահները, որոնք պաշտոնավարման ընթացքում չեն արտաբերել «ցեղասպանություն» եզրույթը՝ այն օգտագործել են իրենց նախընտրական արշավներում: Դա նշանակում է, որ նրանք կասկածի տակ չեն դնում կատարվածի բովանդակությունը և միայն քաղաքական ինչ-ինչ նկատառումներից ելնելով են խուսափում արտաբերել «ցեղասպանություն» եզրույթը: Մենք վստահ ենք, որ ի վերջո համամարդկային արժեքները վեր կդասվեն քաղաքական անցողիկ շահերից:

- Չնայած Եվրոպական խորհրդարանը 1987թ. ճանաչել էր հայ-կական պահանջները և նման բանաձև ընդունեց ս.թ. ապրիլի 15-ին, ես նախորդ տարիներին հանդիպել եմ բազմաթիվ եվրոպական լիբերալների, ովքեր սատարում էին Թուրքիայի այն պնդումներին, որ պատմությունը պետք է թողնել պատմաբաններին: Այս մասին հղում կա նաև հայ-թուրքական արձանագրություններում՝ նպատակ հետապնդելով ստեղծել հատուկ հանձնաժողով: Չնայած այս փաստին՝ մենք ականատես ենք եղել հայկական իշխանությունների այն մոտեցմանը, որ պատմությունը քննարկման ենթակա չէ: Արդյո՞ք սա ինքն իրեն հակասող մոտեցում չէ:

-Ես տեղյակ չեմ, թե Եվրոպական խորհրդարանի որ ներկայացուցիչների հետ եք Դուք հանդիպել, բայց 28 եվրոպական երկիր և շուրջ կես միլիարդ բնակչություն ներկայացնող Եվրոպական խորհրդարանի 2015թ. ապրիլի 15-ի բացահայտ մեծամասնությամբ ընդունված բանաձևն արդեն իսկ խոսում է Հայոց ցեղասպանության հարցում եվրոպական ընտանիքի հստակ դիրքորոշման մասին:

Այդ փաստաթղթով օրենսդիր մարմինը, հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության մեկուկես միլիոն հայ նահատակների հիշատակին, ևս մեկ անգամ վերահաստատեց իր հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանության և համամարդկային արժեքներին:

Ինչ վերաբերում է պատմությունը պատմաբաններին թողնելուն, ապա Հայոց ցեղասպանության փաստն արդեն իսկ մեկ դար ուսումնասիրվել է տարբեր գիտնականների, հասարակական-քաղաքական գործիչների, միջազգային իրավունքի մասնագետների, ցեղասպանագետների ասոցիացիայի, օրենսդիրների և նույնիսկ մի շարք թուրք պատմաբանների կողմից: Բոլորն էլ միակարծիք են, որ այն, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ Օսմանյան կայսրությունում, միանշանակ ցեղասպանություն է: Այս պարագայում ակնհայտ է, որ Թուրքիայի առաջարկը, ստեղծել այսպես կոչված պատմաբանների հանձնաժողով, հետապնդում է միայն մեկ նպատակ՝ ձգձգել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը և շեղել միջազգային հանրության ուշադրությունն այդ ոճրագործությունից: Եվ սա հասկանում ենք ոչ միայն մենք, այլ նաև միջազգային հանրությունը, որը շարունակաբար ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը:

Արձանագրությունում չկա դրույթ պատմության ուսումնասիրության հանձնաժողով ստեղծելու մասին: Արձանագրության համապատասխան կետով երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված երկխոսություն պետք է իրականացվի, որի համար էլ նախատեսվում էր ենթահանձնաժողովի ստեղծում: Բանակցությունների ընթացքում հայկական կողմը տարբեր մակարդակներով բազմիցս շեշտել է նաև թուրքական կողմին, որ Ցեղասպանության փաստը որևէ դեպքում կասկածի տակ չի կարող դրվել:

- Փետրվարի 16-ին Դուք հետ կանչեցիք Արձանագրությունները ձեր խորհրդարանից: Մյուս կողմից, Արձանագրությունները դեռ գտնվում են Թուրքիայի խորհրդարանում՝ սպասելով քաղաքական հարմար պահին, երբ այն կվավերացվի: Արդյո՞ք Հայաստանի այս քայլը չի ընկալվում որպես հաշտեցման ջանքերից ձեր կողմի հետընթաց: Նշանակու՞մ է արդյոք այն, որ 2009թ. գործընթացն ամբողջությամբ տապալված է:

-Հռետորական հարց հնչեցնեմ՝ իսկ ե՞րբ է թուրքական չափանիշներով հարմար պահը: Արդեն վեցերորդ տարին է, ինչ ստորագրվել են արձանագրությունները. հարմար պահը ե՞րբ է: Սա Թուրքիայի կողմից տարրական հարգանքի բացակայություն է ոչ միայն այն կողմի հանդեպ, ում հետ որ ստորագրվել են արձանագրությունները, այլև իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունների հանդեպ: Տարիները ցույց տվեցին, որ Թուրքիան ոչ թե հարմար պահի է սպասում, այլ փորձում է հայ-թուրքական հաշտեցման գործընթացի իմիտացիա ստեղծելու միջոցով կանխել միջազգային հանրության հստակ դիրքորոշման արտահայտումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ փորձելով ճանաչումները ներկայացնել իբրև խոչընդոտ հայ-թուրքական հաշտեցման ճանապարհին:

Իմ իսկ նախաձեռնությամբ սկսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հետապնդում էր միայն մեկ պարզ նպատակ՝ առանց նախապայմանների հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել Եվրոպայի վերջին զմռսված սահմանը՝ ապահովելով մեր ժողովուրդների խաղաղ և բարեկեցիկ գոյակցությունը:

Ցավոք Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացա-կայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները, ժխտողականության նոր դրսևորումները և Ադրբեջանի անհիմն պահանջներին հագուրդ տալու նպատակով նախապայմանների շարունակաբար արծարծումը խափանեցին այդ արձանագրությունների կյանքի կոչումը: Բոլորն էլ գիտակցում են, որ առաջին հերթին Հայաստանը կարող է նախապայմաններ ներկայացնել, բայց մենք, առաջնորդվելով տարածաշրջանում համագործակցության մթնո¬լորտի ձևավորման տեսլականով, առայժմ դա չենք անում:

6 տարի չարդարացված սպասումներից հետո ես որոշեցի հետ կանչել դրանք խորհրդարանից: Ես առիթ ունեցել եմ ասելու, որ հայ ժողովուրդը հավերժ չի պատրաստվում սպասել, թե երբ Թուրքիայի իշխանությունները կբարեհաճեն հարմար պահ գտնել և ի վերջո վավերացնել դրանք:

Ինչպես մենք չենք փակել հայ-թուրքական սահմանը, այնպես էլ մենք չենք փակել հաշտեցման դուռը: Թուրքիայի ապակառուցողական քաղաքականության հետևանքով ցավոք կորցրեցինք ընձեռված հնարավորությունը մեր ժողովուրդների միջև պատմական հաշտեցման հարցում:

Այնուամենայնիվ, Թուրքիայի կողմից սեփական պատմության հետ առերեսվելու և միջազգային հանրության կոչերին ականջալուր լինելու, ինչպես նաև հայ և թուրք ժողովուրդների խաղաղ ապագայի կերտման տեսլականով առաջնորդվելու դեպքում մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության:

- Հայաստանի Հանրապետությունը տարածքային պահանջներ ունի՞ Թուրքիայից:

-Հայաստանի Հանրապետությունն, իր անկախացումից ի վեր, երբեք Թուրքիային կամ որևէ այլ երկրի տարածքային պահանջներ չի ներկայացրել: Մեր պետության արտաքին քաղաքական օրակարգում նման խնդիր չի եղել և չկա: Սա հստակ է: Մենք միջազգային հանրության լիիրավ ու պատասխանատու անդամ ենք, որպես ՄԱԿ-ի անդամ պետություն հասկանում ենք մեր դերը միջազգային հարաբերություններում, հարգում ենք միջազգային իրավունքի սկզբունքները, նույնն, ի միջի այլոց, ակնկալելով նաև մեր արևմտյան հարևանից, որը մինչ օրս ապօրինաբար փակ է պահում մեր երկրի հետ սահմանը՝ այն դարձնելով Եվրոպայի վերջին փակ սահմանը և անընդունելի նախապայմաններ է առաջ քաշում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար՝ չհարգելով միջնորդի դերում հանդես եկած միջազգային հանրությանն ու Ցյուրիխյան արձանագրությունների տակ դրված սեփական ստորագրությունը:

Վերջում ցանկանում եմ արձանագրել. եթե նկատել եք, Հայաստանի՝ Թուրքիային տարածքային պահանջներ ներկայացնելու կամ նման մտադրություններ ունենալու մասին հիմնականում խոսում են Թուրքիայում, ոչ թե Հայաստանում: Իսկ թե ինչու է այդպես, թողնենք յուրաքանչյուրիս հետևությանը:

- Ինչո՞ւ Հայաստանը վիրավորական համարեց Թուրքիայի հրավերը՝ մասնակցելու ապրիլի 24-ին Չանաքքալեի մարտերին նվիրված արարողությանը: Թուրքական պաշտոնյաները հայտարարում են, որ նրանք վերջին 20 տարում նշում են այդ արարողությունը, և այս տարին հատուկ է այն առումով, որ Չանաքքալեի պատերազմի 100-ամյակն է: Կարծես 30 երկրների ղեկավարներ են մասնակցելու այդ արարողությանը: Արդյո՞ք Հայաստանը մտահոգված է այդ փաստով:

-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները մեզ համար մրցակցություն չեն: Եթե Թուրքիայի իշխանությունները նպատակ են հետապնդում ամեն գնով ապահովել առավել շատ երկրների ղեկավարների մասնակցություն՝ ստվերելու Հայոց ցեղասպանության միջոցառումները, ապա մեր առջև դրված են շատ ավելի լուրջ և հեռահար նպատակներ. ստեղծել գործուն հարթակ միջազգային հանրության համատեղ ջանքերով պայքարելու մարդկության նկատմամբ իրականացված և ապագա հանցագործությունների դեմ:

Ի տարբերություն Թուրքիայի՝ մենք ո՛չ ստիպում, ո՛չ սպառնում, ո՛չ էլ շանտաժի ենք ենթարկում միջազգային հանրությանը՝ մասնակցելու ոգեկոչման միջոցառումներին: Պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները գալիս են Հայաստան՝ առաջնորդվելով ոչ թե քաղաքական կամ տնտեսական շահերով, այլ սկզբունքներով, համամարդկային արժեքներով և բարոյական մղումներով:

Ինչպես դուք նշեցիք, Թուրքիան ընդամենը 20 տարի է, ինչ կազմակերպում է այդ միջոցառումները: Բայց փաստենք նաև, որ 20 տարիների ընթացքում երբեք այն չի նշվել ապրիլի 24-ին: Իսկ այս տարի տոնակա-տարությունը առաջին անգամ է, որ նախատեսվել է կազմակերպել հենց այն նույն ապրիլի 24-ին, երբ հայ ժողովուրդն արդեն հարյուր տարի անընդմեջ համախմբված կերպով ոգեկոչում է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Անկախ այն հանգամանքից, թե Թուրքիայի իշխանությունները ինչ անուն են տալիս Հայոց ցեղասպանությանը, նման աննրբանկատ քայլն անհարգալից վերաբերմունքի դրսևորում է սեփական քաղաքացիների՝ 1.5 մլն սպանված հայերի հիշատակի նկատմամբ: Միաժամանակ, եթե Թուրքիան դույզն ինչ ցանկություն ունենար հարաբերությունները կարգավորելու, ապա պատկերավոր ասած «խրախճանք ու տոնակատարություն չէր կազմակերպի այն օրը, երբ հարևանի տանը սուգ է»:

- Չե՞ք կարծում, որ սահմանի բացումը կփոխի հարաբերություններում առկա այսօրվա դժվարությունը:

-Սահմանի բացումը շատ բան կփոխի: Առաջին հերթին վստահության որոշակի մթնոլորտ կձևավորվի, գործարար շահավետ կապեր հաստատելու հիմք կստեղծվի, լուրջ նպաստ կլինի Թուրքիայի արևելյան շրջանների տնտեսական զարգացման համար: Սահմանի բացումը նաև կակտիվացնի շփումները մեր քաղաքացիական հասարակությունների միջև՝ ավելի հաղորդակից դարձնելով միմյանց մոտեցումներին և ընկալումներին, ինչը, վստահ եմ, իր դրական ազդեցությունը կթողնի նաև երկու ժողովուրդների հաշտեցման վրա:

- Հիմա, երբ 2015թ. ապրիլի 24-ը շուտով անցնի, ո՞րը կլինի հայկական պետության ռազմավարությունը հետագա տարիներին։ Տեղ կլինի՞ արդյոք նոր ջանքերի համար՝ սկսելու հաշտեցման նոր գործընթաց։ Դուք անձնապես ունե՞ք քաղաքական կամք՝ փոխելու այս փակուղու գործընթացը, որը թույլ չի տալիս երկու պետություններին ապրել որպես հարևաններ։

-Մենք բազմիցս նշել ենք, որ 2015 թվականով մեր պայքարը չի ավարտվում, այլ թևակոխում է ավելի հասուն փուլ: Չմոռանանք, որ մենք Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու, նրա դատապարտմանը հասնելու հնարավորություն ունեցել ենք միայն Հայաստանի 3-րդ Հանրապետության անկախության հռչակումից հետո: Այսինքն՝ մեր պայքարը դեռ նոր է սկսվել: Եվ հետագա տարիներին կլինի էլ ավելի համակարգված և նպատակաուղղված:

Հաշտեցման կամուրջները մենք չենք այրել, և նույնիսկ ինքներս հաշտեցում նախաձեռնեցինք։ Բայց անհնար է բացել այն դուռը, որի բանալին մեզ մոտ չէ: Եվ անգամ հիմա, երբ մենք ոգեկոչում ենք մեր անմեղ զոհերի 100-րդ տարելիցը, հայտարարում եմ, որ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, հայ և թուրք ժողովուրդների միջև հաշտեցման գործընթացի սկսման՝ առանց որևէ նախապայմանի:

- Թուրքիայի Հանրապետության վարչապետ Դավութօղլուն ապրիլի 19-ին մեր կողմից անսպասելի մի հայտարարություն արեց: Նա ասաց. «Ես ցավակցում եմ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված օսմանցի հայերի թոռներին»: Հայտարարության մեջ նաև տեղ են գտել ցավերը կիսելու, արդար հիշողություն, անցյալի հետ անկեղծ առերեսվելու կարգի արտահայտություններ: Եվս մեկ անակնկալ կայանում է նրանում, որ ապրիլի 24-ին Հայոց Պատրիարքարանում աղոթք է մատուցվելու: Ի՞նչպես եք գնահատում ուղերձի բովանդակությունը:

-Ուշագրավ է, որ այդ ուղերձը հրապարակվել է ապրիլի 19-ին: Եթե այն տարածվեր ապրիլի 24-ին, այսինքն՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին կամ դրա նախորդ օրը, ես այն կհամարեի շարքային մի հայտարարություն, որի ժխտողական բովանդակությանը մենք ծանոթ ենք նախորդ հայտարարություններից: Բայց քանի որ տարածվեց այդքան շուտ, մեր կարծիքով, դա մի փորձ էր դիմակայելու կամ ազդելու այն մեծ գործընթացին, որ հիմա Ցեղասպանության ճանաչման հետ կապված աշխարհով մեկ ընթանում է. հասկանալի է, թե ինչու ապրիլի 19-ին տարածվեց: Իսկ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի խոսքերը խեղաթյուրելը, մանիպուլյացիայի ենթարկելը կամ էլ հակադարձելը, կարծում եմ, անհարիր էր:

Այդ կեղծ հայտարարության բովանդակությանը չեմ ուզում անդրադառնալ, այլ ակնկալում եմ, որ ապրիլի 24-ին Թուրքիայի Նախագահ պարոն Էրդողանն ավելի ամուր և խորիմաստ կգտնվի և կանի իրական հայտարարություն, որի մեջ կասի այն, ինչ տեղի է ունեցել, և ինչը մեզ հնարավորություն կտա սկսելու մեր երկու ժողովուրդների միջև հաշտության գործընթացը: Ավելի ճիշտ, միգուցե ոչ թե ժողովուրդների միջև, այլ մեր և Թուրքիայի ղեկավարության միջև, որովհետև ես Թուրքիայի ժողովրդի նկատմամբ, թուրքերի նկատմամբ բացարձակապես ոչ մի կշտամբանք չունեմ:

- Եթե դուք պատրաստ եք Թուրքիայի ժողովրդի նկատմամբ ձեր զգացմունքները կիսելու հետևայլ հարցը կցանկանայի տալ: Նույն պատերազմի ժամանակ թուրք և մահմեդական հասարակությունների ապրած ցավերը Ձեզ համար ինչ են խորհրդանշում: Հայաստանը նույն ժամանակվա ընթացքում թուրքերի ապրած ցավերը, կորուստները և տեղահանությունները ընդունում է՞:

-Հայ ժողովուրդը չի կարող այդ տառապանքը չհասկանալ, որովհետև հայ ժողովուրդը իր առնվազն երեքհազարամյա պատմության ընթացքում շատ է տեսել և՛պարտություններ, և՛ հաղթանակներ: Եղել են և՛ տառապանքներ, և՛ ուրախություններ, այնպես որ հայ ժողովուրդը շատ լավ կարող է հասկանալ, թե ինչ տառապանքներ կարող է կրել ցանկացած ժողովուրդ, այդ թվում՝ թուրք ժողովուրդը պատերազմի ընթացքում: Բայց մի բան է տառապել, այլ բան է Ցեղասպանության ենթարկել: Եթե թուրք ժողովուրդն էլ է Ցեղասպանության ենթարկվել Օսմանյան կայսրության օրոք, թող Թուրքիայի այսօրվա իշխանությունները ճանաչեն և՛ հայերի Ցեղասպանությունը, և՛ թուրքերի Ցեղասպանությունը, որն իրականացրել են Օսմանյան իշխանությունները:

Մի բան է, երբ մեկ, երկու, երեք գյուղերի բնակիչներ կարող են իրենց տեղը փոխել, կամ առանձին քաղաքացիներ փոխել իրենց տեղերը, ինչի համար ափսոսում ենք, բայց երբ ժողովուրդ է բնաջնջվում, դա բոլորովին այլ հանգամանք է: Ես Ձեզ խորհուրդ եմ տալիս գնալ Ցեղասպանության թանգարան, ես այնտեղից եմ հիմա գալիս: Եվ խորհուրդ եմ տալիս երկու փաստի վրա ուշադրություն դարձնել. մեկը Երիտթուրքերի ղեկավարների արտահայտություններն են՝ հայերին բնաջնջելու իրենց նպատակների մասին: Երկրորդ՝ Ռաֆայել Լեմկինի հարցազրույցներն այնտեղ կան, որտեղ նրան հարցնում են՝ «Ի՞նչ է նշանակում Ցեղասպանություն», ասում է. «Ցեղասպանությունն այն է, ինչ կատարվել է հայերի, հրեաների հետ»: Էլ ի՞նչ կարելի է ավելացնել սրան:

Ես մեծ հույս ունեմ, որ տարիներ անց Թուրքիայում այնքան շատ է լինելու այն մարդկանց թիվը, ովքեր գիտակցում են, թե ինչ է տեղի ունեցել, որ այլևս անհնար է լինելու անել այնպիսի հայտարարություններ, ինչպիսին արեց պարոն վարչապետը (ապրիլի 19-ն):

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան Այսօր, 10:25 Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Այսօր, 10:17 ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը Այսօր, 10:08 Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները Այսօր, 10:04 Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի․ Oragir.News Այսօր, 09:54 Չորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը․ Պատգամավոր. Լուսանկարներ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են Այսօր, 09:34 «Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար Այսօր, 09:32 «Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը նախկինների ժամանակ էր Այսօր, 09:27 «Հրապարակ». Ջահերով երթն այս տարի զիջում էր նախորդ տարիներին Այսօր, 09:25 «Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ Այսօր, 09:24 «Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը Այսօր, 09:22 «Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը Այսօր, 09:20 «Փաստ». Արևմո՞ւտքն էլ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տվել պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և հաղթել դատարանում Այսօր, 09:15 «Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին 24/04/2024 23:44 Նժդեհը ականավոր գործիչ է, կանխել է Սյունիքի մարզի անջատումն ու պաշտպանել հայ ժողովրդին Ցեղասպանությունից հետո. Եղիշե Կիրակոսյանի ամբողջական ելույթը Արդարադատության միջազգային դատարանում (Տեսանյութ) 24/04/2024 22:40 Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Իրավապաշտպան 24/04/2024 22:30 Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվի 24/04/2024 22:21 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Սուրեն Սարգսյանն ու Վարուժան Գեղամյանն են 24/04/2024 22:11 Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել 24/04/2024 21:56 2018-ին մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 24/04/2024 21:37 Տավուշում տեղի ունեցողից արցախցիների մոտ դեժավյու է․ Մետաքսե Հակոբյան 24/04/2024 21:21 Անահիտ Մանասյանն էլ հարցազրույց տվեց բրիտանական լրատվամիջոցներին 24/04/2024 21:03 «Քայլ արա, մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները կամա, թե ակամա՝ դարձան այս պետության գերեզմանափորը 24/04/2024 20:48 Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին «Բևեռի» ցուցարարներին 24/04/2024 20:31 ՀՀ Երկրորդ նախագահը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը (Տեսանյութ) 24/04/2024 20:18 Համերաշխություն ենք հայտնում հայկական ազգային-պետական շահերի պահպանման համար մեր հայրենակիցների պայքարին․ «Ջենեսիս Արմենիա» 24/04/2024 20:04 Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» 24/04/2024 19:50 Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է, ցեղասպանի իրավահաջորդների կողմից դրա ժխտումը` առնվազն հանցակցություն․ Վիգեն Սարգսյան 24/04/2024 19:39 «Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել»․ Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի «ուղերձի» մասին 24/04/2024 19:24 «Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». ԲՀԿ անդամները Ծիծեռնակաբերդում էին՝ հարգելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը 24/04/2024 19:09 Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան 24/04/2024 18:55 Վիրահայերը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացրել 24/04/2024 18:40 Հրդեհ Կամո գյուղում 24/04/2024 18:30 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի 24/04/2024 18:19 Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում պատարագ է մատուցվել, կատարվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների փառաբանության կարգ 24/04/2024 18:04 Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը (Լուսանկարներ) 24/04/2024 17:52 «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան 24/04/2024 17:41 Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (Լուսանկարներ) 24/04/2024 17:29 Երբ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ինչ ունենք անելու, որ պիտի անենք․ Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան 24/04/2024 17:21 Կյանքից հեռացել է 1995-2006 թթ. Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը 24/04/2024 17:12 Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին 24/04/2024 17:03 Էականը սյունը չէ, այլ որ մյուս կողում կան օկուպացված տարածքներ․ հիմա Ադրբեջանից պահանջո՞ւմ ենք, որ դուրս գա այդտեղից, թե՞ ոչ․ Մարուքյան 24/04/2024 16:51 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ 24/04/2024 16:49 Պաշտոնական Անկարան հերթական անգամ ժխտել է Ցեղասպանության իրողությունը՝ անդրադառնալով Թրամփի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը 24/04/2024 16:46 Դիարբեքիրի փաստաբանների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 24/04/2024 16:38 «Կան ոչ միասնական մոտեցումներ». Սերժ Սարգսյանի պատասխանը, թե ինչու ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել իշխանությանը 24/04/2024 16:30 Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանելու խաղաղության. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) 24/04/2024 16:29 Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան 24/04/2024 16:24 Երթ՝ ի զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին 24/04/2024 16:07 «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը 24/04/2024 16:00 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 24/04/2024 15:56 Երբ գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ի՞նչ ունենք անելու, որ պիտի անենք՝ գալիքի ակնկալիքով 24/04/2024 15:44 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 24/04/2024 15:36 Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24/04/2024 15:24 Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն. Ալիևի ներկայացուցիչ 24/04/2024 15:10 Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում 24/04/2024 15:04 Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում, ոգին անկոտրում է. Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին 24/04/2024 15:01 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 24/04/2024 14:53 Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան 24/04/2024 14:49 Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ 24/04/2024 14:42 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 24/04/2024 14:28 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 24/04/2024 14:14 Չկա որևէ առանձին վերցրած պաշտոնյա, որն իրավունք ունի որոշելու, թե որն է ՀՀ սահմանը. Ավետիք Չալաբյան 24/04/2024 14:10 «Նիկո՛լ, ցեղասպան». Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին այսպես դիմավորեցին. նա ժպտում էր (Տեսանյութ) 24/04/2024 13:55 Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա․ Բագրատյան 24/04/2024 13:40 Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ 24/04/2024 13:35 Պաշտպանության նախարար Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին 24/04/2024 13:21 Անհնար է ճնշել քաղաքացու արդար զայրույթը և կասեցնել ձևավորվող հակազդեցությունը. Հայտարարություն` Տավուշից 24/04/2024 13:17 Հիշողություն չդառնալու համար հիշել է պետք՝ սխալն էլ, տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ. Նազենի Հովհաննիսյան 24/04/2024 13:09 «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան 24/04/2024 13:03 Այս ոճիրը չունի ոչ մի արդարացում, և մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսևորում. Ալեն Սիմոնյան 24/04/2024 13:00 ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 24/04/2024 12:57 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը՝ Հայաստանի մասին 24/04/2024 12:55 «Հատել է բոլոր կարմիր գծերը». Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ կապված` Մոսկվան հարցում կուղարկի Երևանին 24/04/2024 12:50 Մինչ հայության մի հատվածը ցնծում է պետության տարածքը կրճատող ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ 24/04/2024 12:44 Բեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը (Տեսանյութ) 24/04/2024 12:42 ԱՄՆ դեսպանը հրգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24/04/2024 12:39 Եթե Թուրքիան պատժված լիներ, չէր համարձակվի այսօր ահաբեկչական արարքներ կատարել Սիրիայի դեմ. ՀՀ-ում Սիրիայի դեսպան 24/04/2024 12:33 Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ Վահագն Խաչատուրյան 24/04/2024 12:29 Իշխանությունը քաղաքական նկատառումներով՝ Սուրենին պարզապես զրկել է ազատությունից. Պատգամավորները ՁՊՎ-ում տեսակցել են քաղաքագետին 24/04/2024 12:19 «Այլևս երբեք»․ ՀՀ-ում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 24/04/2024 12:01 Տավուշում որևէ դիրք չի հանձնվել. Պաշտպանության փոխնախարար 24/04/2024 11:58 ՄԻՊ աշխատակիցներն այցելել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը