24/04/2015 11:18
Չորս երկրի Նախագահ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է. Սպասվում է հանդիսավոր նիստ
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունում է մեր երկիր ժամանակ պաշտոնական պատվիրակություններին:
Քիչ առաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեցին Կիպրոսի Հանրապետության Նախագահ Նիկոս Անաստասիադիսը, Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը և Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ֆրանսուա Օլանդը և Վլադիմիր Պուտինը գրառում կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշամատյանում:
Նշենք, որ այստեղ տեղի է ունենալու հանդիսավոր նիստ՝ նվիրված Ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
21 պետություն ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: