24/04/2015 16:37
100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համար ստեղծվել է բժշկական օգնության և սպասարկման միջոցառումները համակարգող հանձնաժողով
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքում բնակչությանը և ՀՀ ժամանած անձնաց անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով և Երևանի քաղաքապետի համաձայնությամբ ստեղծվել է բժշկական օգնության և սպասարկման միջոցառումները համակորգող հանձնաժողով, Երևանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում ապրիլի 23-ին, 24-ին և 25-ին, ժամը 10:00-18:00 սահմանվել է հերթապահություն: Այս մասին Facebook-յան իր էջով տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:
«10:00-21:00 հերթապահություն է սահմանվել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունում. անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել 010-51-41-66 հեռախոսահամարով: Նշեմ նաև, որ անցկացվող միջոցառումների ամբողջ ընթացքում հսկողություն է իրականացվելու շտաբուժօգնության հիմնական և լրացուցիչ բրիգքադների կողմից»,- գրել է նա: