24/04/2015 10:14
Ֆրանսիայում նախապատրաստում են Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ
Ի պատասխան Ֆրանսիայի խորհրդի կողմից Ցեղասպանությունը ժխտող օրինագծի ճակատագրին վերաբերող «Ժամանակի» հարցին՝ ֆրանսիացի քաղաքական գործիչ, աջակողմյան կուսակցության անդամ Պատրիկ Դևեջյանն ասել է. «Մենք աշխատում ենք մի օրենքի նախագծի վրա, որը դեմ է ցեղասպանությունների ժխտմանը: Հուսով եմ որ, այն այս անգամ կընդունվի»:
Վերջինս նաև ասել է, որ այդ նախագծով իրենք պայքարում են ոչ միայն Ցեղասպանության ժխտման, այլ ընդհանրապես, ազատությունների և իրավունքների սահմանափակման դեմ, ինչը նույնպես համարվում է հանցագործություն:
«Մի պետություն, որը նման ոճիր է կազմակերպում մեկ այլ պետության նկատմամբ, չպետք է մնա առանց պատժվելու: Եթե հիմա չկարողանանք պայքարել այս հանցագործության դեմ, շատ հնարավոր է, որ այն կկրկնվի, թեկուզ այլ երկրում և այլ ժամանակահատվածում»,- ասել է նա: