25/04/2015 13:19
Թուրքական «Cumhuriyet». «Այլևս երբէք»
Թուրքական «Cumhuriyet» թերթն ապրիլի 24-ին, լույս էր տեսել արևմտահայերեն վերնագրով` «Այլևս երբէք»:
Վերնագրի ներքևում թուրքերենով ավելացված ցավակցական ուղերձում ասվում է. «Սգում ենք 100 տարի առաջ այս հողերի վրա տեղի ունեցած համատեղ ցավը: Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում տեղի ունեցած դժբախտության ցավը դեռ թարմ է: Մարդու միտքը, խիղճը, իրավունքն ու արդարության զգացումը կաթվածահար անող այդ վերքի հետ առերեսվելու ժամանակն է: Ասում ենք` այլևս երբեք թող չլինի»:
Նշենք, որ «Cumhuriyet» (թուրքերեն՝ հանրապետություն) թերթն առաջին անգամ լույս է տեսել 1924 թվականին։ Թերթի հիմնադիր-խմբագիրն է եղել Յունուս Նադին, ով համարվում էր Աթաթուրքի ամենամոտ ընկերներից մեկը: Նյութը, ըստ ermenihaber.am-ի: