25/04/2015 12:50
Ա. Միխաիլով. Ճանաչելով ու ընդունելով արդեն տեղի ունեցածը՝ աշխարհը կարող է տեսնել, թե ինչ է կատարվում այսօր
Այսօր այստեղ ենք, որպեսզի պահանջենք Թուրքիայից և ամբողջ աշխարհից, որ ուշքի գա ու ընդունի այս սարսափելի ողբերգության եղելությունը: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում ասորական «Աթուր» միության նախագահ Արսեն Միխաիլովը:
«Միայն ճանաչելով ու ընդունելով արդեն տեղի ունեցածը՝ աշխարհը կարող է տեսնել, թե ինչ է կատարվում այսօր էլ: Ընդ որում՝ կատարվում է ճիշտ նույն թուրքական ձեռագրով»,- ասաց նա:
Արսեն Միխաիլովն ընդգծեց, որ ասորի ժողովրդի Ցեղասպանությունն այսօր էլ շարունակվում է.
«Բոլորը շատ լավ գիտեն Սիրիայի դեպքերը: Հենց այսօր էլ մեր ասորի պատանդները Իսլամական պետության ձեռքում են: Պետք է կանխել, բոլոր ցեղասպանություններն էլ պետք կանխել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ասորի ժողովուրդն այստեղ է, որ ասի հայերին.
«Հիշում ենք և պահանջում միասին»: