25/04/2015 13:35
«Այստեղ ենք, որ ասենք հարգում և հիշեում ենք». Թահսին Սաիդ Ալի բեկը
«Այսօր այստեղ եկել ենք Իրաքից, որպեսզի հարգենք Հայոց Ցեղասպանության զոհերին ու նրանց հիշատակը»: Այս մասին Ծիծեռանաբերդի հուշահամալիրում, լրագրողների հետ զրույցում ասաց աշխարհի Եզդիների առաջնորդ Թահսին Սաիդ Ալի բեկը:
Նա հիշեց իր հորը՝ Սաիդ Բեկին, ով Ցեղասպանության ժամանակ մի քանի հազար հարերի է ընդունել ու փրկել. «Պատմությոան ընթացքում հայերն ու եզդիները միշտ եղբայրական ժողովուրդներ են եղել ու միասին շատ դժվարությունների միջով են անցել: Դժվար պահերին մենք ենք ձեր կողքին եղել, իսկ դուք՝ մեր կողքին եք կանգնել: Կցանկանամ հիշատակել նաև Ջհանգիր աղային, ով Սարդարապում հայերի հետ միասին է կռվել»,- հավելեց նա:
Նա անդրադարձավ նաև 2014 թվականի օգոստոս ամսին Հուսիային Իրաքում իրականացոված եզդիների Ցեղասպանությանը, նշելով՝ հիմա էլ հայերն են փորձում բարձրաձայնել ու օգնել դժբախտուփյան մեջ հայտնված եզդիներին:
«Այստեղ ենք, որ ասենք հարգում և հիշեում ենք»,- ասաց աշխարհի եզդիների առաջնորդը: