25/04/2015 14:36
Երևան ենք ժամանել՝ ներողություն խնդրելու համար. Թուրք պրոֆեսոր
«Մենք Երևան ենք ժամանել ներողություն խնդրելու համար»,- հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Իզմիր բժշկական համալսարանի պրոֆեսոր Մուսթաֆա Ջեմ Թերզին:
«Այո, 100 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանությունը ժխտելն այսօր նշանակում է նույն գործողությունները կրկնել»,-ասաց նա:
Ըստ նրա՝ տարօրինակ է ոչ միայն Թուրքիայի կառավարության լռությունը, այլ՝ թուրք հասարակության, որն այսօր էլ շարունակում է լռել:
«Մենք պարտավոր ենք հիշել և հիշեցնել տեղի ունեցածի մասին: Ցեղասպանություն իրականացնելու համար այսօր բոլորիցդ ներողություն եմ խնդրում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը պետք է ունենա իրավական ու քաղաքական հետևանքներ: