25/04/2015 09:07
Թուրքիան հսկայական գումարներ է ծախսում, որ ԱՄՆ-ն չընդունի Հայոց ցեղասպանությունը
«Կարևորն այն է, որ Ամերիկան հիմա դա ընդունում է: Թուրքիան միլիարդավոր գումարներ է տալիս, որ Ցեղասպանության հարցը փակեն: Ինչքան դոլար էլ որ տա՝ մեր ձայնն ավելի ուժեղ պետք է լինի, մինչև որ մեր կառավարությունն ընդունի կատարվածը»,- երեկ «Ժամանակին» ասել է ԱՄՆ-ից Երևան ժամանած հայ երիտասարդը՝ ընդգծելով, որ 100-ամյակի նախաշեմին շատ ամոթ էր, որ իրենց նախագահ Օբաման չընդունեց: «Մենք մեր ընդունած օրենքներով արդեն իսկ հայեր հետ ենք՝ հիմա և միշտ»,- հավելել է նա:
Դիտարկմանը, թե փաստորեն, Թուրքիան կաշառում է ԱՄՆ-ին, պատասխանել է. «Իբրև ամերիկացի՝ մենք ձեզ հետք ենք և ներկայացնում ենք այն բարոյական բարձր որակը, որ պետք է հենց ամերիկյան կառավարությունը ներկայացներ: Ամերիկացիները զորավիգ են կանգնում Ցեղասպանության ընդունմանը, և մեր կառավարությունը պետք է նույնը անի»: