25/04/2015 10:14
Այսօրվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 25-ի գիշերը, 27-28-ին երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:
Ապրիլի 26-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 25-29-ին աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:
Երևանում ապրիլի 25-ի գիշերը, 27-28-ին երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 25-ի ցերեկը, 26-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 25-ի ցերեկը սպասվում է +14+16, երեկոյան՝ +8+10, իսկ ապրիլի 26-ի գիշերը՝ +4 +6 աստիճան: