25/04/2015 14:00
Բուլղարիայում՝ ապրիլի 24-ը որպես զոհերի հիշատակման օր
Ապրիլի 24-ին Բուլղարիայի Ժողովրդական ժողովի պատգամավորները ընդունել են հայտարարագիր, ըստ որի ԲՀ Խորհրդարանը «Ճանաչում է հայերի զանգվածային ոչնչացումը Օսմանյան կայսրությունում և հայտարարում է ապրիլի 24-ը որպես զոհերի հիշատակման օր»: Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հայտարարության կողմ են քվեարկել 157 պատգամավոր, 36 դեմ: Բուլղարիայի Խորհրդարանի նախագահ Ցեցկա Ցաչևան առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել զոհված հայերի հիշատակը, որի ժամանակ ԴՊՍ /էթնիկ թուրքերի կուսակցության/ պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը: