25/04/2015 16:26
«Россия 1» ռեպորտաժներ է պատարստել Ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումների մասին
Ռուսական «Россия է» հեռուստաալիքը ռեպորտաժներ է պատրաստել Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողության և Ծիծեռնակաբերդում կայացած միջոցառման վերաբերյալ:
«Միլիոնավոր մարդիկ աշխարհի տարբեր երկրներից ապրիլի 24-ին իրենց հարգանքի տուրքն են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայաստանում հիշատակի միջոցառումներն անցկացվում են «Հիշում եմ ու պահանջում» խորագրով»,-ասվում է ռեպորտաժում: