25/04/2015 11:26
Ուժային կառուցները Ծիծեռնակաբերդում հարգեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը
Քիչ առաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեցին ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչները՝ սպայակազմի, ռազմական ուսումնական հաստատությունների կուրսանտների, զինծառայողների մասնակցությամբ:
Նրանք ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և հարգանի տուրք մատուցեցին 1915-ի զոհերի հիշատակին:
Հուշահամալիր այցելեցին նաև ՀՀ Երկրապահ կամավորական միության ներկայացուցիչները՝ գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, ինչպես նաև՝ այստեղ էին ոստիկանության ուժերը՝ Վովա Գասպարյանի գլխավորությամբ: