27/04/2015 11:38
Իրանցի զինծառայողը փորձել է Արաքսով հատել հայ-իրանական սահմանը
Հանգստյան օրերին ՌԴ Անվտանգության Դաշնային Ծառայության աշխատակիցները Հայաստանում՝ հայ-իրանակյան սահմանին, ձերբակալել են սահմանախախտ իրանցու: Այս մասին տեղեկանում ենք Սահմանապահ ծառայությունից:
Ապրիլի 25-ին ժամը 10-ի սահմաններում տեղի բնակիչներից մեկն ահազանգել է սահմանապահներին՝ հայտնելով, որ Արաքս գետով մի երիտասարդ փորձում է հատել սահմանը:
Րոպեներ անց դեպքի վայր ուղարկված խումբը հայտնաբերել ու ձերբակալել է Իրանի 1992թ.-ին ծնված քաղաքացու, ով հայտնել է, որ զինծառայող է ու որոշել է անցնել հայկական կողմ՝ իր նկատմամբ բռնություններից խուսափելու համար:
Իրանի քաղաքացին նաև հայտնել է, որ նա դավանում է քրիստոնեություն: