27/04/2015 15:41
Թուրքական հեռուստաընկերություններից մեկը Գալիպոլիի փոխարեն ուղիղ եթերով միացել է Ծիծեռնակաբերդի միջոցառմանը (Տեսանյութ)
Թուրքական CNBC հեռուստաընկերության եթերում ապրիլի 24-ին մի ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել: Գալիպոլիի միջոցառման ուղիղ եթերի փոխարեն լուրերի թողարկման ժամանակ միացել է Երևանի Ծիծեռնակաբերդի հուշահամլիրում տեղի ունեցող միջոցառումը:
Հաղորդավարուհին տեքստով ներկայացրել է Գալիպոլիի միջոցառման մանրամասները, սակայն կադրերով, որոնց վրա գրված էր «ուղիղ միացում Չանաքքալեից», ցույց է տրվել Ծիծեռնակաբերդն ու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված անմար կրակը:
Թուրքական լրատվամիջոցներն արդեն տեղի ունեցածը սկանդալ են որակել։