27/04/2015 16:02
Մարսելո. Անչելոտին ճիշտ է՝ Պրիմերան հաղթելն ավելի դժվար է, քան Չեմպիոնների լիգան
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն կարծում է, որ թիմն այս մրցաշրջանում կարող է հաղթանակի հասնել և´ ազգային առաջնությունում, և´ Չեմպիոնների լիգայում։
«Մեր վառոդամանում դեռ վառոդ կա։ Մեր ֆուտբոլիստներն անհավանական մարզավիճակում են, մարզիչը վստահում է մեզ, և մենք պետք է պայքարենք մինչև վերջ։ Ես համաձայն եմ Անչելոտիի հետ, որ Իսպանիայի առաջնությունում հաղթելն ավելի դժվար է, քան Չեմպիոնների լիգայում»,- ասել է բրազիլացի ֆուտբոլիստը «Bernabeu Digital»-ին։
«Ռեալը» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, ուր մրցելու է Թուրինի «Յուվենտուսի» հետ։ Առաջին հանդիպումը տեղի կունենա մայիսի 6-ին իտալական ակումբի մարզադաշտում, պատասխան հանդիպումը՝ մայիսի 12-ին։