Պարզաբանում. Ալյուրի հարստացման ծրագիրը խեղաթյուրվում է

27/04/2015 16:31

Պարզաբանում. Ալյուրի հարստացման ծրագիրը խեղաթյուրվում է


Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել ցորենի ալյուրի հարստացման վերաբերյալ: ԱՆ մամուլի ծառայության տարածած հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Վերջին օրերին ինչպես հեռուստատեսային, այնպես էլ տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում տարբեր հաղորդումներ և հրապարակումներ են տեղ գտնում «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Պետք է արձանագրենք, որ ազգաբնակչության առողջության համար կարևոր այս նախագիծը ներկայացնելիս շատ դեպքերում   աղավաղվում են առկա փաստերը,  բանավեճերի և քննարկումների ընթացքում առողջապահության ոլորտի մասնագետների կողմից հնչեցված տեսակետները ներկայացվում են համատեքստից կտրված, ինչը հանրության շրջանում խեղաթյուրված կարծիք է ձևավորում: Խնդիրն այն է, որ բժշկական մասնագիտություն չունեցող հասարակական  որոշ գործիչներ ծրագիրը համարում են բնակչության առողջության համար վտանգավոր, ինչը գուցե թե խնդրին լիովին տեղյակ չլինելու հետևանք է: Սակայն չհիմնավորված այս դիրքորոշումը հանրությանը կարող է ապակողմնորոշել:

Նշենք, որ  հանրային առողջապահության ծրագրերը մշակելիս նախարարությունը հաշվի է առնում  Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերլուծությունները, միջազգային չափորոշիչներով գիտական փորձաքննություն անցած,  հիմնավորված փաստարկները և ուղեցույցները։  Եվ համացանցում տեղ գտած առանձին հոդվածները չեն կարող համարժեք լինել ապացուցողական բժշկությամբ հիմնավորված մոտեցումներին։ Ցավոք, քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ չեն ցանկանում ընդունել այս հանգամանքը։

Անդրադառնանք խեղաթյուրվող առավել ցցուն փաստերին։

Նախ պարզաբանենք, որ ամբողջ աշխարհում ցանկացած սննդամթերքի, այդ թվում` ցորենի ալյուրի հարստացման համար օգտագործվող միկրոսննդատարրերն անփոխարինելի և կենսականորեն անհրաժեշտ վիտամիններ ու հանքանյութեր են, որոնք մարդու օրգանիզմը չի կարող սինթեզել (բացառությամբ` PP և D վիտամինների) և պետք է ստանա սննդի միջոցով: Ինչպես յուրաքանչյուր երկրում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում որևէ սննդատեսակի հարստացման նպատակն է կրճատել որոշ միկրոսննդատարրերի անբավարարության տարածվածությունը (այն, ի դեպ, խոցում է աշխարհի բնակչության 1/3-ին) և կանխարգելել դրանցով պայմանավորված հիվանդությունները, բարելավել բնակչության առողջությունը։

Տեղեկացնենք, որ հարստացման համար կիրառվող միկրոսննդատարրերը «դեղեր» կամ «դեղանյութեր» չեն և դրանց շրջանառությունը չի կարգավորվում «Դեղերի մասին ՀՀ օրենքով», ինչպես ներկայացված է «Հրապարակ» օրաթերթի 2015 թվականի ապրիլի 14-ի համարում տպագրված «Իրենք ուզում են, որ մենք նախարարության գործն անվճար անենք» հրապարակման մեջ։ 
Այո, մի շարք միկրոսննդատարրեր վաճառվում են դեղատներում, որոշակի դեղաձևերի` հաբերի, դեղապատիճների, օշարակների տեսքով, բայց այնպիսի չափաբաժիններով, որոնք մի քանի տասնյակ անգամ գերազանցում են սննդի բնական կամ հարստացված մակարդակները, այսինքն` թերապևտիկ կարճատև բուժման դոզաներով` արդեն իսկ առկա դեֆիցիտի ծանր հետևանքները վերացնելու համար:  Կանխարգելման նպատակը մարդկանց հեռու պահելն է դեղատնից և հիվանդանոցից: Սակայն, ինչպես երևում է, ալյուրի հարստացմանն ընդիմադիր որոշ «մասնագետներ» դժվարանում են ըմբռնել կանխարգելիչ և բուժական ռազմավարությունների տարբերությունները։

Սահմռկեցուցիչ հայտարարություններ են արվում, թե իբր ալյուրի հարստացման համար կիրառվող նյութերը քաղցկեղ են առաջացնում: 
Ֆոլաթթվի և քաղցկեղի հնարավոր կապի պարզաբանման ուղղությամբ իրականացվել են հազարավոր փորձարարական և համաճարակաբանական հետազոտություններ: Նշենք, որ այն հետազոտությունները, որոնք կապ են ենթադրում ֆոլաթթվի և քաղցկեղի միջև,  դիտարկում են լաբորատոր փորձերում կիրառված կամ մարդկանց կողմից ընդունած ֆոլաթթվի (հավելումների և/կամ հարստացված սննդամթերքի ձևով) այնպիսի քանակներ, որոնք 4-ից 10 անգամ գերազանցում են միջազգայնորեն առաջարկվող թույլատրելի օրական չափաքանակները։ Սննդամթերքի անվտանգության Եվրոպական գործակալության (EFSA) «Ֆոլաթթվով սննդամթերքի հարստացման ռիսկերի գնահատման» աշխատանքային խումբը եզրակացրել է, որ ներկայումս բարձր չափաքանակներով ֆոլաթթվի օգտագործման և քաղցկեղի առաջացման ռիսկերի կապը հաստատող բավարար տվյալներ չկան։

Ավելին` միկրոսննդատարրերով սննդամթերքի հարստացման ԱՀԿ ուղեցույցում  առաջարկվում են օպտիմալ չափաբաժիններ, որոնք հենվում են պարբերաբար իրականացվող հետազոտությունների ապացուցողական արդյունքների և համարժեք գիտական խորհրդատվության վրա (GRADE մեթոդ): Թույլատրելի վերին մակարդակներ սահմանված  են  բոլոր վիտամինների և միկրոտարրերի համար (ԱՀԿ, ԱՄՆ Սննդի և սնուցման կոմիտե, ԵՄ Սննդի գիտահետազոտական կոմիտե): Այդ մակարդակները զգալիորեն գերազանցող քանակների վերաբերյալ առանձին հետազոտությունների ոչ միանշանակ արդյունքները կարող են շփոթեցնել  ոչ մասնագետներին: Սակայն, դրանք չեն կարող նսեմացնել սննդամթերքի հարստացման ճանապարհով սննդակարգերի բարելավման կարևորությունը, քանզի որևէ գիտական հետազոտություն չի ապացուցում  ֆոլաթթվի` մարդու ֆիզիոլոգիական պահանջներին համապատասխանող օպտիմալ քանակների վնասակարությունը, այդ թվում` քաղցկեղի առաջացման հնարավորությունը:

nyut.am էլեկտրոնային լրատվամիջոցին տված հարցազրույցում,  անդրադառնալով սակավարյունության դեմ պայքարին,  նշվում է՝ «Ճարպակալումը, ավելորդ քաշը լուրջ առողջական խնդիր են, հետևաբար հարց է առաջանում` առողջապահության նախարարությունն ինչո՞ւ չի մտածում դրանք կանխարգելելու մասին, ինչո՞ւ գործնականում միջոցներ չի ձեռնարկում այդ ուղղությամբ: Դե թող ճարպակալումը կանխարգելելու կամ բուժելու մասին մտածեն, բոլորս էլ գիտենք, չէ՞, թե ավելորդ քաշն ու ճարպակալումն ինչ հիվանդությունների կարող են հանգեցնել»:
Չենք ուզում մտածել, թե նման ապատեղեկատվությունը միտումնավոր է տարածվում։ Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ  նախարարության կողմից իրականացվող` առողջ ապրելակերպի խթանման, առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց սկրինինգային ծրագրերի նպատակներից մեկն ավելորդ քաշի և ճարպակալման դեմ արդյունավետ պայքարն է: Լայնածավալ, նախադեպը չունեցող այս ծրագրերի մեկնարկի մասին լրատվամիջոցներով բազմիցս հայտարարվել է: 

Ներկայացնենք ուշագրավ ևս մեկ դիտարկում։ Բնակչության մակարդակով առողջապահական արդյունք ստանալու համար անհրաժեշտ է հարստացնել ալյուրի առնվազն 80%-ը (“Monitoring and Evaluation in Flour Fortification Programs: Design and Implementation Considerations.” Nutrition Reviews. 2008 vol: 66, iss: 3 http://nutritionreviews.oxfordjournals.org/content/66/3/148#sec-20): Մինչդեռ որոշ բանախոսներ, այդ թվում` ծրագրի ընդգծված հակառակորդներ, առաջարկում են  հարստացնել ցորենի ալյուրի ոչ թե 80, այլ` 50 տոկոսը։ Սակայն, այս պարագայում տրամաբանական, պարզ մի հարց է ծագում. եթե նրանք իսկապես գտնում են, որ ծրագիրը վտանգավոր է, ապա այդ դեպքում ինչո՞ւ են առաջարկում վտանգել 50 տոկոսի առողջությունը։

Աբսուրդը հասել է այն մակարդակի, որ ոմանց կողմից այս ծրագիրը դիտարկվում է «համաշխարհային դավադրության» թեորիայի շրջանակում։ Եվ մարդիկ, ովքեր խոսում են սրա մասին, առիթը բաց չեն թողնում իրենց բիզնեսն առաջ մղելու համար։ Դեմ խոսելով ալյուրի հարստացման ծրագրին` միաժամանակ գովազդում են իրենց կողմից արտադրվող «Սելիմյան հացը»։ Մինչդեռ ակնհայտ է, որ այն չի կարող լուծել միկրոսննդատարրերով բնակչության ապահովման խնդիրը։

Չցանկանալով հատ-հատ անդրադառնալ բոլոր  հակափաստարկներին (դրա հնարավորությունը, վստահաբար, դեռ կունենանք)`  նշենք, որ առանձին դեպքերում խեղաթյուրվում են պարզագույն ճշմարտություններ, անգամ` աշխարհում գոյություն ունեցող երկրների թիվը։
Ավելացնենք, որ վիտամինահանքանյութային թերսնուցումը խնդիր է ամբողջ աշխարհում։ Հանրային առողջապահության տեսանկյունից դա մտահոգիչ է նաև որպես բազմաթիվ  հիվանդությունների ռիսկի գործոն, ընդհանուր հիվանդացության և մահացության ցուցանիշների բարձրացման պատճառ։ Չկա մի երկիր, որտեղ հնարավոր է բացառապես բնական սննդի միջոցով լուծել  միկրոսննադատարրերի անհրաժեշտ քանակի մուտքը մարդու օրգանիզմ։

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կատարած ուսումնասիրությունների արդյունքներով 2000-2014 թվականներին մեր բնակչության սննդակարգը  շարունակում է մնալ պարզունակ և միատարր` կենդանական ծագման մթերքի նվազ պարունակությամբ։

Հայաստանն առաջին երկիրը չէ, որ նախատեսում է հանրային առողջապահական այս խնդիրը լուծել ալյուրի պարտադիր հարստացման ճանապարհով։ Ցորենի ալյուրի հարստացում առաջին անգամ կատարվել է դեռևս 1943թ. ԱՄՆ-ում, ապա 1949-ին` Միացյալ Թագավորությունում և Կանադայում (առ այսօր)։ Ալյուրի և այլ սննդատեսակների  տարբեր միկրոսննդատարրերով հարստացում իրականացվել է նաև Խորհրդային Միությունում:  Ներկայումս 82 երկիր ունի արդյունաբերական եղանակով աղացվող առնվազն մեկ տեսակի հացահատիկի որոշ վիտամիններով և միկրոսննդատարրերով հարստացման օրենսդրություն։ Այն երկրներում, ուր հացն ու հացամթերքը համեմատաբար քիչ է օգտագործվում, զուգահեռաբար հարստացվում են նաև այլ սննդատեսակներ` կաթը, հյութերը, առավոտյան նախաճաշի փաթիլները և այլն։ Ավստրիայում այսօր հարստացվում է 470 տարբեր սննդատեսակ, որից 43-ը` վիտամին C-ով և B6-ով,  Գերմանիայում` 288 սննդատեսակ, որից 20-ը` ֆոլաթթվով, ևս 20-ը` երկաթով։ Իռանդիայում վիտամին D-ով և B12-ով հարստացվում է օրվա սննդաբաժնի 5-12 տոկոսը։

Ասենք, որ Արևմտյան Եվրոպայի երկրներից շատերը միաժամանակ կիրառում են վիտամինահանքանյութային անբավարարության հաղթահարման ավելի ծախսատար մեթոդներ (հաբերի, փոշիների և համեմատաբար թանկարժեք դեղապատիճների լայն օգտագործում)։ Դրան զուգահեռ կիրառում են նաև կամավոր հարստացման բիզնես ծրագրեր։ Այդ երկրներում բնակչությունն ապահովված է համեմատաբար բարձր եկամուտներով և մսամթերքով հարուստ բազմազան սննդով։ Եվ վերջապես` նրանց մոտ առավել փոքր է հանրային առողջապահական այս խնդիրը և անհամեմատ բարձր` անձնական պատասխանատվությունը սեփական առողջության նկատմամբ։ Մինչդեռ փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում հղիության ընթացքում բժշկի կողմից նշանակված երկաթի հաբերը 90 օր անընդմեջ  ընդունած կանանց թիվը չի գերազանցում 2 տոկոսը։

Ցավալի է, որ հանրությանը կարևոր այս ծրագրի դեմ տրամադրելու համար չհիմնավորված փաստեր են բերվում, թե իբր այս կամ այն երկրում քաղցկեղի աճը պայմանավորված է այս կամ այն սնունդը պրեմիքսներով հարստացնելով։ Չարորակ նորագոյացությունների և ոչ վարակիչ մի շարք այլ հիվանդությունների աճ այսօր արձանագրվում է ամբողջ աշխարհում։ Իսկ դա պայմանավորված է բազմաթիվ գործոններով, այդ թվում` վաղ հայտնաբերման սկրինինգային ծրագրերի իրականացումով։

Հայաստանում ցորենի ալյուրի հարստացման ծրագրի ներդրման անհրաժեշտությունն առաջացել է 2000, 2005 և 2010 թվականների ժողովրդագրական հետազոտությունների արդյունքում։ Ստացված ցուցանիշներն առավել քան խոսուն են։ 2000-ին մեր երկրի նախադպրոցական տարիքի երեխաների մոտ անեմիաները կազմել են 24%, իսկ վերարտադրողական տարիքի կանանց մոտ` 12%: 2005-ին  գրանցվել է այդ ցուցանիշների 1,5 և 2 անգամ աճ ( 24-ից մինչև 37% և 12-ից մինչև 25%): 2010-ին թեև անեմիայի հետազոտություններ չեն կատարվել, սակայն երեխաների քաշի և հասակի չափումները ցույց են տվել, որ ոչինչ չի փոխվել։ Փաստորեն, մեր երկրում  ռիսկերի առկայությունն ապացուցվում է ինչպես միկրոտարրերի սպառման  ցածր մակարդակով, այնպես էլ` կլինիկա-բիոքիմիական ցուցանիշներով:

Տեղեկացնենք, որ ալյուրի պարտադիր հարստացման մասին օրենքի նախագիծը նպատակահարմար գտանք ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել 2015թ. վերջին։ Դա պայմանավորված է արդեն իսկ ՀՀ ԱԺ ներկայացված «Հանրային առողջապահության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման հետ։ Այս օրենքի կիրարկումով հանրային առողջապահական ծրագրերն օրենքի ուժ կստանան։ Միաժամանակ 2015թ. ժողովրդագրական հետազոտությունների հերթական տարին է։ 

Այն լրացուցիչ ճշգրտումներ կմտցնի իրավիճակի գնահատման գործում։
Առողջապահության նախարարությունն առավել քան վստահ է, որ ինչպես առ այսօր իրականացված ու շարունակվող հանրային առողջապահական ծրագրերը, սա ևս հաջողությամբ ծառայելու է մեր բնակչության առողջության պահպանմանը»,- ասված է ԱՆ պարզբանման մեջ: 
 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

24/04/2024 23:44 Նժդեհը ականավոր գործիչ է, կանխել է Սյունիքի մարզի անջատումն ու պաշտպանել հայ ժողովրդին Ցեղասպանությունից հետո. Եղիշե Կիրակոսյանի ամբողջական ելույթը Արդարադատության միջազգային դատարանում (Տեսանյութ) 24/04/2024 22:40 Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Իրավապաշտպան 24/04/2024 22:30 Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվի 24/04/2024 22:21 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Սուրեն Սարգսյանն ու Վարուժան Գեղամյանն են 24/04/2024 22:11 Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել 24/04/2024 21:56 2018-ին մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 24/04/2024 21:37 Տավուշում տեղի ունեցողից արցախցիների մոտ դեժավյու է․ Մետաքսե Հակոբյան 24/04/2024 21:21 Անահիտ Մանասյանն էլ հարցազրույց տվեց բրիտանական լրատվամիջոցներին 24/04/2024 21:03 «Քայլ արա, մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները կամա, թե ակամա՝ դարձան այս պետության գերեզմանափորը 24/04/2024 20:48 Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին «Բևեռի» ցուցարարներին 24/04/2024 20:31 ՀՀ Երկրորդ նախագահը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը (Տեսանյութ) 24/04/2024 20:18 Համերաշխություն ենք հայտնում հայկական ազգային-պետական շահերի պահպանման համար մեր հայրենակիցների պայքարին․ «Ջենեսիս Արմենիա» 24/04/2024 20:04 Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» 24/04/2024 19:50 Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է, ցեղասպանի իրավահաջորդների կողմից դրա ժխտումը` առնվազն հանցակցություն․ Վիգեն Սարգսյան 24/04/2024 19:39 «Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել»․ Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի «ուղերձի» մասին 24/04/2024 19:24 «Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». ԲՀԿ անդամները Ծիծեռնակաբերդում էին՝ հարգելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը 24/04/2024 19:09 Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան 24/04/2024 18:55 Վիրահայերը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացրել 24/04/2024 18:40 Հրդեհ Կամո գյուղում 24/04/2024 18:30 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի 24/04/2024 18:19 Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում պատարագ է մատուցվել, կատարվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների փառաբանության կարգ 24/04/2024 18:04 Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը (Լուսանկարներ) 24/04/2024 17:52 «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան 24/04/2024 17:41 Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (Լուսանկարներ) 24/04/2024 17:29 Երբ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ինչ ունենք անելու, որ պիտի անենք․ Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան 24/04/2024 17:21 Կյանքից հեռացել է 1995-2006 թթ. Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը 24/04/2024 17:12 Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին 24/04/2024 17:03 Էականը սյունը չէ, այլ որ մյուս կողում կան օկուպացված տարածքներ․ հիմա Ադրբեջանից պահանջո՞ւմ ենք, որ դուրս գա այդտեղից, թե՞ ոչ․ Մարուքյան 24/04/2024 16:51 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ 24/04/2024 16:49 Պաշտոնական Անկարան հերթական անգամ ժխտել է Ցեղասպանության իրողությունը՝ անդրադառնալով Թրամփի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը 24/04/2024 16:46 Դիարբեքիրի փաստաբանների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 24/04/2024 16:38 «Կան ոչ միասնական մոտեցումներ». Սերժ Սարգսյանի պատասխանը, թե ինչու ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել իշխանությանը 24/04/2024 16:30 Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանելու խաղաղության. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) 24/04/2024 16:29 Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան 24/04/2024 16:24 Երթ՝ ի զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին 24/04/2024 16:07 «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը 24/04/2024 16:00 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 24/04/2024 15:56 Երբ գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ի՞նչ ունենք անելու, որ պիտի անենք՝ գալիքի ակնկալիքով 24/04/2024 15:44 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 24/04/2024 15:36 Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24/04/2024 15:24 Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն. Ալիևի ներկայացուցիչ 24/04/2024 15:10 Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում 24/04/2024 15:04 Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում, ոգին անկոտրում է. Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին 24/04/2024 15:01 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 24/04/2024 14:53 Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան 24/04/2024 14:49 Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ 24/04/2024 14:42 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 24/04/2024 14:28 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 24/04/2024 14:14 Չկա որևէ առանձին վերցրած պաշտոնյա, որն իրավունք ունի որոշելու, թե որն է ՀՀ սահմանը. Ավետիք Չալաբյան 24/04/2024 14:10 «Նիկո՛լ, ցեղասպան». Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին այսպես դիմավորեցին. նա ժպտում էր (Տեսանյութ) 24/04/2024 13:55 Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա․ Բագրատյան 24/04/2024 13:40 Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ 24/04/2024 13:35 Պաշտպանության նախարար Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին 24/04/2024 13:21 Անհնար է ճնշել քաղաքացու արդար զայրույթը և կասեցնել ձևավորվող հակազդեցությունը. Հայտարարություն` Տավուշից 24/04/2024 13:17 Հիշողություն չդառնալու համար հիշել է պետք՝ սխալն էլ, տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ. Նազենի Հովհաննիսյան 24/04/2024 13:09 «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան 24/04/2024 13:03 Այս ոճիրը չունի ոչ մի արդարացում, և մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսևորում. Ալեն Սիմոնյան 24/04/2024 13:00 ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 24/04/2024 12:57 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը՝ Հայաստանի մասին 24/04/2024 12:55 «Հատել է բոլոր կարմիր գծերը». Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ կապված` Մոսկվան հարցում կուղարկի Երևանին 24/04/2024 12:50 Մինչ հայության մի հատվածը ցնծում է պետության տարածքը կրճատող ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ 24/04/2024 12:44 Բեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը (Տեսանյութ) 24/04/2024 12:42 ԱՄՆ դեսպանը հրգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24/04/2024 12:39 Եթե Թուրքիան պատժված լիներ, չէր համարձակվի այսօր ահաբեկչական արարքներ կատարել Սիրիայի դեմ. ՀՀ-ում Սիրիայի դեսպան 24/04/2024 12:33 Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ Վահագն Խաչատուրյան 24/04/2024 12:29 Իշխանությունը քաղաքական նկատառումներով՝ Սուրենին պարզապես զրկել է ազատությունից. Պատգամավորները ՁՊՎ-ում տեսակցել են քաղաքագետին 24/04/2024 12:19 «Այլևս երբեք»․ ՀՀ-ում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 24/04/2024 12:01 Տավուշում որևէ դիրք չի հանձնվել. Պաշտպանության փոխնախարար 24/04/2024 11:58 ՄԻՊ աշխատակիցներն այցելել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին (Տեսանյութ) 24/04/2024 11:55 Պայքարը շարունակվում է. գնդապետ Մախսուդյանը` հիվանդանոցից 24/04/2024 11:50 Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель» բեռնատարը. ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի 24/04/2024 11:47 Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշական է և ապացուցում է, որ ցավի հետ մեկտեղ պետք է վերածնվել. Տիգրան Ավինյան 24/04/2024 11:42 Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին 24/04/2024 11:39 Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության իր ժխտողական քաղաքականությունը՝ օրինակ ծառայելով Ադրբեջանի համար. «Գեղարդ» հիմնադրամ 24/04/2024 11:29 Բելգիայի ԱԳ նախարարի մասնակացությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում 24/04/2024 11:25 Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել 24/04/2024 11:22 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն 24/04/2024 11:13 Այսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Ֆրանսիայի դեսպան 24/04/2024 11:07 Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը 24/04/2024 11:03 Փաշինյանի ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը․ Թյուրքագետ 24/04/2024 11:00 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ Շվեյցարացի պատգամավոր 24/04/2024 10:58 Հացադուլից հետո հորս պահման պայմանները խստացվել են․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ CNN-ին 24/04/2024 10:55 Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Հայոց ցեղասպանության օրվա առթիվ` Հայաստանի ղեկավարի կողմից. Թուրքագետ 24/04/2024 10:51 Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա (Տեսանյութ) 24/04/2024 10:48 Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ՀՀ ԱԳՆ 24/04/2024 10:44 Այս պահին Սրբազանին ուղղված յուրաքանչյուր հարված իրականում մեր երկրի ու ժողովրդի ապագան է վնասում. Հրանտ Մելիք-Շահնազարյան 24/04/2024 10:40 Առաջին սահմանային սյունը տեղադրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, սա ևս մեկ քայլ է դեպի խաղաղություն․ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան 24/04/2024 10:32 Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան 24/04/2024 10:29 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը 24/04/2024 10:26 Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր 24/04/2024 10:22 ԼՂ էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը. Շվեդիայի խորհրդարանի անդամ 24/04/2024 10:18 Վերահաստատում ենք մեր հանձնառությունը` հանցագործության դատապարտման, ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման գործում. ՄԻՊ ուղերձը 24/04/2024 10:08 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան 24/04/2024 10:05 Ավտոմեքենան բախվել էր գազատար խողովակին. գազի արտահոսք է եղել 24/04/2024 10:00 Քաղաքացին Երևանի նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ 24/04/2024 09:57 Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար 24/04/2024 09:52 109-րդ տարելիցն է, պիտի ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը, պիտի կանխենք ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան 24/04/2024 09:46 «Ժողովուրդ». ՔՊ-ի համար ընդդիմության ցանկացած առաջարկ անընդունելի է, անգամ, եթե դա Հայաստանի շահերից է բխում 24/04/2024 09:43 Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի բացմանը 24/04/2024 09:36 «Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին