27/04/2015 14:21
Արտաշատի խճուղին մինչև տարեվերջ փակ կլինի
Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 28-ից մինչև այս տարեվերջ երթևեկության համար կփակվի Արտաշատի խճուղին՝ Նորագավիթ 1-ին փողոցից մինչև երկաթուղային գծանցային հատված: Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Երևանի Քաղաքապետարանը:
Որպես այլընտրանքային ճանապարհ՝ վարորդներին առաջարկվում է երթևեկել Նորագավիթ 1-ին փողոցով: Պատճառվող անհարմարության համար Երևանի քաղաքապետարանը ներողամտություն է հայցում: