27/04/2015 15:50
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մեկնարկել է ավանդական ծաղկահավաքը
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մեկնարկել է արդեն ավանդական դարձած ծաղկահավաքը, որն ամեն տարի տեղի է ունենում ապրիլի 24-ից հետո:
Ծաղկահավաքի ընթացքում երիտասարդական կազմակերպությունների, դպրոցների, համալսարանների ներկայացուցիչներն ու կամավորները խմբավորում են այս օրերին հուշահամալիր բերված ծաղիկները, որպեսզի հետագայում դրանք ուղարկվեն վերամշակման:
Խմբավորելու ընթացքում երիտասարդներն առանձնացնում են ծաղիկների ցողունները թերթիկներից: Ցողուններն օգտագործվում են որպես պարարտանյութ, իսկ թերթիկների վերամշակումից արդեն 5-րդ տարին է ստացվում է թուղթ, որը փոխանցվում է Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանին ու օգատագործվում տարատեսակ շնորհակալական նամակներ, բացիկներ գրելու համար: