27/04/2015 20:30
Աբովյան փողոցի «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ կրակոցներ են հնչել
Քիչ առաջ Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց կրակոցներ են հնչել: Այս տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը.
«Դեռևս հայտնի չէ քանի կրակոց է եղել: Միայն կարող ենք ասել, որ զոհեր ու վիրավորներ չկան»,- ասաց Արմեն Մալխասյանը:
Դեպքի վայրում աշխատում են իրավապահները: