27/04/2015 15:00
Ազգագրագետ. Ապրիլի 24-ի վերաբանաձևման անհրաժեշտություն կա, ինչը թույլ կտա մեր պահնաջը լիիրավ տեղ հասցնել
Ազգագրագետ Հարություն Մարությանի գնահամամբ՝ այս տարի Հայոց ցեղասպանության միջոցառումներն աննախադեպ էին: Այսօր հրավիրված մամլո ասուլիսում, ամփոփելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, ասաց, որ դեռևս վաղ է ինչ-ինչ գնահատականներ տալ, սակայն հիշատակի միջոցառումները, որոնք տեղ գտան այս օրերին Հայաստանում, հայերի համար գրեթե նորույթ էին:
«Պաշտոնական պետական մակարդակով երբեք նման հիշատակի օրեր չէին արձանագրվել: Շատ զուսպ և արժանապատիվ կերպով արարողակարագ էր կազմակերպվել, ինչը շատ կարևոր է հիշողության մշակույթի ձևավորման հարցում»,- նկատեց նա:
Ըստ րնրա՝ այլ էր, սակայն, տրամադրությունները հասարակության շրջանում: Ազգագրագետը նկատեց, որ ժողովրդական դրսևորումներն, որոնք նկատվեցին այս օրերին, մի փոքր այլ էին, ինչը փաստում է այն մասին, որ հանրությունը դեռ շատ անելիքիներ ունի հիշողության արարողակարգերը պատշաճ կերպով անցկացնելու համար: «Մարդիկ թեև կամավոր գնում ու հարգում են Ցեղասպանության զոհերի հիշատակը, բայց միևնույն ժամանակ իրենց չեն պահում զուսպ և արժանապատիվ: Ասել-խոսելը, սելֆիներն ու լուսնկարվելը հարիր չէ սգո միջոցատումներին: Ինձ թվում է, որ այս կարգի միոջացառումներին պատշաճ կերպով կազմակերպելու, մասնակցելու համար մեր ժողովուրդը դեռևս անելիքներ ունի»,- հավելեց նա:
Ազգագրագետն աննախադեպ համարեց նաև Հոռմի պապի հայտարարությունը, Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը, Սրբադասման արարողությունը և մնացած մյուս բոլոր միջոցառումենրը, սակայն ընդծեց, որ մեծ քանակությամբ գիտաժողոների, ու մյուս բոլոր միջոցառումների ընթացքում հնչած տեսակետներն ու հայտարարությունները դեռ պետք է մարսել:
«Կարևորը բարոյական հաղթանակն է, սակայն պահնաջատիրությունը ևս պակաս կարևոր չէ: Այս մեկ ամսվա ընթացքում եղան հայտարարություններ, որոնք որակական առումով նոր ձեռքբերում են ցեղասպանության գիտական բնագավառում, սակայն այդ ամենը մարսելու կարիք կա, որովհետև հսկայական քանակությամբ նորույթային հայտարարություններ եղան, որոնք չէին հնչել մինչ օրս: Դրանք պետք է ընկալել ու մարսել և ըստ այդմ՝ որոշակիցանել այն բոլոր խնդիրները, որոնք իր առջև է դրել հայ ժողովուրդը»,- ասաց նա:
Ըստ նրա՝ ուշագրավ էր հատկապես «Հիշենք և պահանջենք» խորագիրը: Պակաս կարևոր չէր նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունները: Նա շեշտեց նաև, որ այս օրերին նկատելի է, որ Հայաստանի ու Հայոց ցեղասպանության նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է, իսկ դա թույլ է տալիս ասելու, որ ամեն դեպքում հայ ժողովուրդը հաղթել է:
«Հայաստանում զոհի կարծրատիպը հաղթահարել են: Դա ապացուցվեց նաև Ղարաբաղյան շաժման վերջերում: Հայ ժողովուրդը հասկացել է, որ իրավունքները հաղթահարելու համար պետք է ոչ թե զոհի կեցվածք ընդունել, այլ հակառակը՝ քայլեր ձեռնարկել: Պարզապես պետք է հետևողական լինել, որը պետք է ցուցաբերեն թե՛ հասարակության, թե՛ քաղաքական ուժերի, թե՛ պետական կառույցների մակարդակով: Ես գտնում եմ, որ ապրիլի 24-ի վերաբանաձևման անհրաժեշտություն կա: Դա թույլ կտա մեզ մեր պահնաջը լիիրավ ու լիարժեք տեղ հասցնել: Եվ այս ամենը պահպանելով՝ մենք կունենաք շատ ավելի իրական ու դրական արդյունքներ»,- ասաց նա: