27/04/2015 16:40
Նեպալում զոհերի թիվն անցավ 3.6 հազարը
Նեպալի ոստիկանությունը հայտարարել է այն մասին, որ աղետալի երկրաշարժի զոհերի թիվն անցել է 3.6 հազարը, սակայն այս թիվը դեռ ամբողջական չէ: «Լենտա.ռու»-ի հաղորդմամբ՝ այն իր մեջ չի ներառում Էվերեստում զոհված 18 անձանց մասին տեղեկատվությունը, ինչպես նաև Նեպալի սահմանակից շրջանների վիճակագրությունը:
Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին, որ զոհերի թիվը հավանական է ավելի շատ լինի, քանի որ փրկարարները մինչև հիմա չեն կարողանում հասնել լեռնային որոշ բնակավայրեր: Ըստ առկա տեղեկատվության՝ դրանց մի մասում աղետը 70 տոկոս ավերածությունների է բերել: