27/04/2015 16:57
Անգլիայի Պրոֆեսիոնալ Ֆուտբոլիստների Միությունը պարգևատրել է Ջերարդին և Լեմպարդին
Անգլիայի Պրոֆեսիոնալ Ֆուտբոլիստների Միությունը (PFA) պարգևատրել է «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպաններ՝ Սթիվեն Ջերարդին և Ֆրենկ Լեմպարդին` ֆուտբոլում ունեցած ներդրումների համար:
34-ամյա Ջերարդը 500 հանդիպում է անցկացրել Անգլիայի առաջնություններումում և 117 գոլ հեղինակել, իսկ 36-ամյա Լեմպարդը շուրջ 600 հանդիպում է անցկացրել Անգլիայի առաջնություններում և դարձել 178 գոլի հեղինակ: