28/04/2015 10:26
SAS սուպերմարկետի դիմաց կայանված Mersedes-ի վրա կրակողը դեռևս չի հայտնաբերվել
Երեկ 19:30-ի սահմաններում, անհայտ անձի կողմից կրակոցներ են արձակվել Երևանի Աբովյան փողոցում գտնվող SAS սուպերմարկետի դիմաց կայանված «Mersedes մակնիշի 34 CR 751 համարանիշներով մեքենայի ուղղությամբ. զոհեր ու վիրավորներ չկան: Ըստ տեղեկությունների՝ ավտոմեքենայի վարորդը կրակոցների պահին եղել է սուպերմարկետում, ապա դրանք լսելով՝ դուրս է եկել ու տեսել գետնին մի քանի փամփուշտ և մեքենայի հետնապատին ու անիվը՝ վնասված, որից հետո ահազանգել է ոստիկանություն: Երեկոյան տարածքում աշխատել են մեծ թվով ոստիկաններ ու քրեագետներ, վերջիններս նաև տարածքում գտնված մարդկանցի փորձել են ճշտել, թե տեսե՞լ են ով է կրակել մեքենայի ուղղությամբ ու նաև՝ ինչ հրազենից է եղել կրակոցը:
Ոստիկանության հասարակայնության ու լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը երեկ «Հայկական Ժամանակի» հետ զրույցում ասել է. «Այս պահին դեռ աշխատում ենք»: Թերթի հարցին, թե ճի՞շտ է, որ մեկ այլ մեքենայից են կրակել Mersedes-ի վրա, Արմեն Մալխասյանը արձագանքել է. «Ոչինչ չեմ կարող ասել, հանգամանքները պարզվում են: Նշենք, որ այդ տարածքում կան մեծ թվով տեսախցիկներ: