28/04/2015 17:03
Facebook-ը տեսազանգի հնարավորություն է ավելացրել Messenger-ում
Messenger հավելվածը ստացել է տեսազանգերի գործառույթ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Facebook սոցիալական ցանցի մամուլի ծառայությունը հայտնել է, որ այժմ 18 երկրներում՝ iOS-ով և Android-ով գործող սարքերով սոցցանցի օգտատերերը կարող են տեսազանգեր իրականացնել բջջային հավելվածի օգնությամբ:
Տեսազանգ կատարելու համար պետք է ընդամենը սեղմել էկրանի վերևի աջ անկյունում տեսախցիկի նկարով կոճակը:
Messenger-ի աշխատանքային թիմի ղեկավար Սթեն Չուդնովսկին հայտարարել է, որ պատրաստվում են ավելացնել խմբային զանգերի և վեբ-ինտերֆեյսի միջոցով զանգեր իրականացնելու գործառույթ: