28/04/2015 14:06
Այս մրցակցության մեջ Հայաստանը հաղթող դուրս եկավ. Ռ. Բաբայան
«Առջևում մենք ունենք շատ մեծ հոբելյան, 3 տարի հետո պետք է նշենք Հայոց պետականության վերականգնման 100 տարին», - այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը ՝ ամփոփելով Հայոց ցեղապսանության 100-ամյա տարելիցի միջոցառումները:
Նա ընդհանուր առմամբ դրական գնահատեց այդ միջոցառումները: Ըստ գրականագետի, եղեռնը հաղթահարելու ուղին արժանապատիվ հայրենիք ստեղծելն է:
Հանդիպման մյուս բանախոս, Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը նույնպես լավ գնահատեց միջոցառումների կազմակերպումը և կարծում է, որ Հայաստանը այս մրցակցության մեջ հաղթող դուրս եկավ, քանի որ Թուրքիան չկարողացավ հարամել 100-ամյակը:
Ռ. Բաբայանի կարծիքով՝ եկել է նոր փուլ՝ հասկանալու համար, որ եթե այստեղ չունենանք ամուր պետություն, հայ ազգը կվերանա, ինչքան էլ երկար տևի այդ գործընթացը:
Ըստ Ռ. Բաբայանի՝ շատ կարևոր է, որ Հայաստան բառը ավելի բարձր լինի, քան՝ հայ բառը, որովհետև հայ կարելի է լինել ամեն տեղ, իսկ հայաստանցի՝ միայն Հայաստանում:
Դավիթ Գասպարյանն էլ նշեց, որ մենք պահանջատեր ենք, չնայած պահանջատիրության իրականացումը հեշտ չի լինելու: