28/04/2015 10:14
Տիգրան Սարգսյանը խուսափել է մասնակցել Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը խուսափել է մասնակցել Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:
Ինչպես հայտնի է ՝ Լոս Անջելեսի հայ համայնքը հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով, և այնտեղ նախկին վարչապետը կարող էր մեղմ ասած, տհաճ իրավիճակում հայտնվել: Սակայն, Տ. Սարգսյանի թիմակիցները պնդում են, որ նման բան չկա, ու նա հաճախ է լինում Լոս Անջելեսում, հանդիպում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: