28/04/2015 11:47
«Ալյանսն» արդեն գրասենյակ ունի
Նախոօրեին Նալբանդյան 116 հասցեով բացվել է «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության կենտրոնական գրասենյակը:
Ինչպես Aysor.am-ին տեղեկացրեցին կուսակցությունից՝ այն համակարգելու է «Ալյանսի» տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը: Հերթական նիստում նախաձեռնող խումբը նաև հաստատել է գրասենյակի մշտական աշխատակազմը, ինչպես նաև մայիսի 16-ին կայանալիք հիմնադիր համագումարի կազմկոմիտեի կազմը: