28/04/2015 20:24
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը շարունակում է բնապահպանական միջոցառումների շարքը
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը, շարունակելով իր կողմից նախաձեռնված ծառատունկերի շարքը, այս անգամ իր աշխատակիցների մասնակցությամբ ծառատունկ իրականացրեց Կոտայքի մարզի Ակունք գյուղում: Այս մասին հայտնում են բանկի մարքեթինգի վարչությունից:
Ծառատունկը իրականցվեց Armenia Tree Project հիմնադրամի հետ համատեղ: ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի և Armenia Tree Project հիմնադրամի աշխատակիցները Ակունք գյուղի բնակիչների հետ միասին համայնքում գտնվող Սուրբ Կարապետ եկեղեցու մերձակայքում տնկեցին ավելի քան 300 ծառ: