28/04/2015 09:55
Անմոռուկապաշտությունը, կարծես, նահանջում է
Իշխանական շրջանակների կողմից անմոռուկապաշտությունը և անմոռուկի ծեսը ապրիլի 24-ից հետո կարծես նահանջում է։
«Հրապարակի» փոխանցմամբ՝ օրենսդիրների մեծ մասը երեկ հրաժարվել էր Ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկ կրծքանշանից և ԱԺ էր ներկայացել դարձյալ հին ու բարի ՀՀԿ կրծքանշանով։ Նույնիսկ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կրծքին էր վերջին ամիսներին բուն դրած անմոռուկն իր տեղը զիջել փայլփլուն և մեծ ՀՀԿ-ական կրծքանշանին։