28/04/2015 14:56
Ապրիլի 30-ի աշխատանքի տոնավաճառի անցկացման վայրը փոխվել է
Ինչպես հայտնի է, ապրիլի 30-ին մայրաքաղաքի Կարապի լճի հարակից հատվածում պետք է կայանար աշխատանքի տոնավաճառ: Տոնավաճառը անպայման կկայանա, սակայն փոխվել է դրա անցկացման վայրը. Զբաղվածության պետական ծառայությունը Facebook-յան իր էջի միջոցով տեղեկացնում է, որ չնախատեսված տեխնիկական խնդիրների պատճառով միջոցառման վայրը տեղափոխվել է Նալբանդյան-Հանրապետության փողոցներին հարակից վերակառուցված զբոսայգու տարածք.
«Հայցում ենք Ձեր ներողամտությունը և ակնկալում ենք Ձեր մասնակցությունը տոնավաճառին»,- ասված է գրառման մեջ: