28/04/2015 09:38
Հուսով եմ՝ սփյուռքահայերն էլ մեր մասին այլևս չեն մտածում որպես «ուզվորների» և «փախցնողների». «Առավոտ»
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Անցած ապրիլի 24-ի դրական հետևանքներից մեկն այն է, որ մեզ մոտ, կարծում եմ, վերջնականապես կոտրվել է սփյուռքահայերի վերաբերյալ կարծրատիպային պատկերացումը՝ որպես ձևականությունների հետևից ընկնող մարդկանց, որոնք հայրենիքը սիրում են միայն հեռվից և այստեղ հագուրդ են տալիս բացառապես իրենց «քնարական» զգացմունքներին: Հուսով եմ՝ սփյուռքահայերն էլ մեր մասին այլևս չեն մտածում որպես «ուզվորների» և «փախցնողների»:
Առաջին հերթին լավ կլինի հրաժարվել «բացասական ծրագրավորում» ենթադրող բառերից: Նման բառ է, իմ կարծիքով, «գաղթօջախը»:
Տասնամյակներ առաջ Բեյրութը կամ Գլենդելը, ըստ ամենայնի, գաղթօջախներ էին: Հիմա դրանք քաղաքներ են, որտեղ կա հայկական մեծ համայնք: Եվ այդտեղ ապրող մեր հայրենակիցները գաղթականներ չեն՝ վերմակներով փաթաթված: Նրանց մեծ մասը այդ և բազմաթիվ այլ երկրների շատ հարգված քաղաքացիներ են»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: